ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«ՆերՈՒԺ». գաղափար՝ գումարի փոխարեն
2018-12-20 18:07:37

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մեկնարկել է «ՆերՈՒԺ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը: Սփյուռքից Հայաստան կգա ոչ թե գումար, այլ գաղափար: 

0:00
0:00

Մի քանի օր է ավելի քան 70 սթարթափերների համար՝ Հայաստանից ու Սփյուռքից, Դիլիջանի միջազգային դպրոցը տուն է: Բոլորը հավաքվել են մեկ տանիքի տակ՝ մեկ գաղափարի շուրջ:

Աննա-Մարին, Վրույրն ու իրենց որդին՝ Ռոբերտը, Ռուսաստանից եկել են Հայաստան: Իրենց հետ որպես սփյուռքահայ բերել են ոչ թե գումար, այլ՝ գաղափար: Նախատեսում են զբաղվել ձեռքերի մաքրման գելերի արտադրությամբ: Իրենց տեխնոլոգիան ու գաղափարը տարբերվում է, ասում են՝ ինչով:

«Ունենք պատրաստման եզակի բանաձև, որը թույլ է տվել ստեղծել ամենամեծ հակաբակտերիալ էֆֆեկտով գելը»:

Սփյուռքի նախարարության «ՆերՈՒԺ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը նախատեսված է Սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Այն բացառիկ է ու իր տեսակի մեջ առաջին անգամ է տեղի ունենում:

Այս անգամ Սփյուռքից ոչ թե գումարներ, այլ գաղափարներ են գալու Հայաստան, ընտրված լավագույնները՝ ֆինանսավորում ստանալու ու կյանքի կոչելու իրենց ծրագիրը:

Հայ մարդը գերագույն արժեք է ու հենց դա է գնահատվելու՝ ասում է Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

«Պետությունը այսօր առավել,քան երբևէ կարևորելու է ձեզ ձեր նորարար մտքի համար»:

Վեր կացե՛ք և արե՛ք ձեր բաժին տնտեսական հեղափոխությունը՝ սթարթափերի հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ հավատան իրենց եւ սպասելու փոխարեն գործեն, մարդիկ չսպասեն, թե երբ է ՀՀ կառավարությունն անելու տնտեսական հեղափոխություն:

«Ես այս հավաքն ընկալում եմ որպես հրավեր ուղղված ձեզ բոլորիդ»:

Մնաց մեկ օր ծրագրի հաղթողների անուններն իմանալու համար: Հաղթողները կստանան մինչև 15 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ, ինչպես նաև իրավական եւ հարկային անվճար խորհրդատվություն: