ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բժիշկներն անվճար կբուժվեն
2018-12-20 19:12:03

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սոցիալական փաթեթի շահառուների ցանկը 15 հազարով կավելանա: Այստեղ կընդգրկվեն նաև բուժաշխատողները: Սա կառավարության որոշմամբ: Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ:

Մասնավորապես, առաջարկվում է բուժաշխատողների համար սահմանել սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված նույն  առողջապահական ծառայությունների փաթեթը, բացառությամբ` ամենամյա պարտադիր կանխարգելիչ  բժշկական քննությունների:

Հայաստանում 2014թվականից  ներդրված է սոցիալական փաթեթի ինստիտուտը: Փաթեթի շահառուները պետական մարմինների, կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության ու գիտության ոլորտների աշխատողներն էին: Այժմ ցանկը կընդլյանվի:

«Մարզերում միայն ամբուլատոր  պոլիկլինիկական բժշկական օգնություն իրականացնող բոլոր կազմակերպությունենրի աշխատողների համար, 50 և ավելի պետական բաժնեմաս ունեցող հիվանդանողային  բժշկական օգնություն  իրականացնող բոլոր աշխատողների համար: Երևանում՝ միայն ամբուլատոր բժշկական օգնություն մատուցող աշխատողների համար», - ասում է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Փաթեթը նույնն է, սակայն, բացառությամբ. «Բացառությամբ ամենամյա պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունների»:

15 հազար բուժաշխատողի համար  ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: «Ռադիոլուր»-ի զրուցակիցը նույնպես սոցփաթեթի շահառու է. «Գոհ եմ սոցիալական փաթեթից»:

Եվ հենց ապահովագրական ընկերությունների շահույթն են հաշվարկել ու որոշել, որ 15 հազար քաղաքացի կներառվի փաթեթում:  Պետական միջոցներով  ծրագրված  ապահովագրական ընկերությունների վնասաբերության  ավելացման  և առկա  մնացորդների հաշվին: 

Մոտ 115 հազար շահառու է ունենում սոցիալական փաթեթը:  

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նաև հայտարարեց՝ սոցիալական ութ խմբերում ընդգրկված ևս  230 հազար քաքաղացիների համար  ընդլայնում են կատարել՝  ներառելով  մի շարք հիվանդություններ, որոնք ներառված չեն սոցփաթեթում. «Խրոնիկ թերապևտիկ դեպքերն են, որոնք օրինակ սոցփաթեթում չկան»:

Բուժհիմնարկների շահութաբերությունը կբարձրանա, ստվերն այսետղ կկրճատվի՝ վստահեցրեց նախարարի պաշտոնակատարը:

0:00
0:00