ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սպառազինությունների մրցավազքը պետք է դադադարեցնել. Աննա Նաղդալյան
2018-12-20 19:26:56

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ղարաբաղյան խնդրի կարգավորման լավատեսական հայտարարություններին ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին շեշտադրումներին է անդրադարձել այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղսալյանը:

Բաքվից ու Մինսկից հնչած հայտարարությունների պարզաբանումները՝ ռեպորտաժում:

0:00
0:00

Սպառազինությունների մրցավազքը նպաստում է տարածաշրջանում անկայունության աճին՝ ասում է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակըԲելառուսի նախագահ Լուկաշենկոն վերջերս որոշ մանրամասներ էր պատմել Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից:

Նա ասել էր, որ Ադրբեջանին զենք վաճառող երկրների ցուցակը գլխավորում է Ռուսաստանը և հարցրել էր, թե ինչու ՀՀ չի քննադատում դրա համար ՊուտինինԱննա Նաղդալյանը արձագանքելով այս հայտարարությանը ասում է, որ Հայաստանում գիտակցում են սպառազինությունների մրցավազքի  վտանգավորությունը:

«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է գտնվում մեր օրակարգում: Դրա մասին վերջերս նաև բարձրաձայնել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ՝ նշելով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաև ԵՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում։ Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը և մատակարարումը ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը և դրա սպառնալիքի կիրառման աճին, և մասնակից պետություններ պետք է այս առումով վերանայեն իրենց գործելաոճը։ Գիտեք, պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է», - նշել է Նաղդալյանը։

Մամեդյարովը Միլանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո  հայտարարել էր, որ որոշակի փոխհամաձայնության են եկել կողմերը: Անդրադառնալով այս ձևակերպմանը՝ Աննա Նաղդալյանը պարզաբանեց, որ խոսքը  հանդիպումների միջոցով առկա դինամիկան պահպանելու մասին է:


Լավրովը
օրերս հայտարարեց, որ Մոսկվան ու Երեւանը ավարտում են փաստաթղթի պատրաստումը, որը երաշխավորում  է Հայաստանի տարածքում օտարերկրյա  ռազմական բիոլաբորատորիաների բացակայությունը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն այս առումով հստակեցնում է, որ Հայաստանում բիոլաբորատորիաներն  ունեն քաղաքացիական նշանակություն:

«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը  հայ-ռուսական  օրակարգի մի մաս է կազմում և այդ հարցի շուրջ երկխոսություն կաԼաբորատորիաները Հայաստանին են պատկանում, աշխատում են այնտեղ հայ փորձագետներ»:  

Ղարաբաղյան խնդրի համար 2019 թվականը բեկումնային համարելու կամ միջավայրը բարենպաստ որակելու Ալիևի հայտարարությունները դրական արձագանքի արժանացան:

Լավ է, որ առաջին անգամ նման հայտարարություն է հնչում Ադրբեջանից՝ ասում է Աննա Նաղդալյանը: Նա հստակեցնում է՝  ՀՀ բազմիցս է նշել, որ պետք է բարենպաստ միջավայր ստեղծվի խնդրի կարգավորման համար, վերացվի  թշնամանքի ու հայատյացության քարոզը: