ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ է սպասվում 2019-ի Պետական բյուջեին
2018-10-31 18:43:26

Հայաստանի անկախացումից հետո 25 տարիների ընթացքում պետական բյուջեի  նախատեսված ժամկետներից ուշ հաստատման երկու դեպք կա.  1999թ հոկտեմբերի 27-ից հետո հաջորդ տարվա գլխավոր ֆինանական փաստաթուղթն ընդունվել է 2000թ մարտին:

Նման մի նախադեպ էլ  1996 թվականին է արձանագրվել, երբ հաջորդ տարվա բյուջեն հաստատվել է ոչ թե տարվերջին, այլ նույն տարեսկզբին: Երկու անգամ էլ բյուջեն ընդունվել  է նախանշված ժամանակցույցից ուշ՝ դեկտեմբերի վերջին:

Ի՞ նչ ճակատագիր է սպասվում հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Այս անգամ  իրավիճակն այլ առանձնահատկություն ունի՝  բյուջեն հաստատելու է արձակված խորհրդարանը:

2019 թվականի բյուջեի ճակատագիրն անորոշ է: Հաջորդ տարվա  գլխավոր ֆինանսական փաստաթուղթը քննարկվելու է արձակված խորհրդարանում: Այս իրավիճակը մասնագետներն աննախադեպ են բնորոշում:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը չգիտի՝  ինչպես  է ընդունվելու  հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը:

«Հեռացող հատվածը ընդհանրապես կոճակ սեղմող է, փորձը ցույց է  տալիս, որ շատ վատ կոճակ սեղմող է:  Հատկապես, եթե ճիպոտողը չկա, իրենք ընդհանրապես չեն էլ հավավքվելու՝ խնդիրը քննարկելու: Ընդունենք, չընդունենք արժեք չի ունենա»:

Գուցե միջանկյալ լուծում գտնվի՝ ասում է տնտեսագետը, հիշեցնելով, որ այդ դեպքում հատկացումներն արվում են նախորդ տարվա համամասնությամբ:  «Այս բյուջեն պետք է որակական առումով  տարբերվի  ցուցանիշերից»,- ընդգծում է տնտեսագետը: Նա դժգոհ է այս կառավարության հաստատած Միջնաժամկետ ծախսերի ծրագրերից:

«Ավելի վատն է, քան նախորդ կառավարության հաստատած ՄԺԾԾ-ն: Ընդհանուր  ցուցանիշերով նայել եմ,  խոսել ՝ինչ լավ է եկամուտների աճ, մոտ 10 տոկոսով: Այստեղ ես ծրագրավորվածության մասին չեմ կարող խոսել: Բյուջեի  համար կարևոր է, որ քննարկման լիարժեք մթնոլորտ լինի»:

«Խորհրդարանը չի կարող ոչինչ անել, մնում է ԿԲ-ն օգտագործի իր գործիքները»,- փակագծերն է բացում ԿԲ նախկին նախագահը.

«Պաշտոնական եզրակացության մասին է, որը սահմանված է օրենքով: ԿԲ-ն  պետք է դա ներկայացնի: ԿԲ-ն ունի այդ հնարավորությունը: Եթե խրախուսվի ակտիվ դիրքորոշումը, մենք ինչ-որ մի բան կստանանք»:

Խելամիտ կլինի բյուջեն հաստատել փետրվարին՝ ասում է Ասատրյանը: Այդ ընթացքում նոր կառավաևությունն, ըստ նրա, ձևավորված կլինի ու ժամանակ կունենա  նոր նախագիծ ներկայացնելու:

Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանի համար բյուջեն նախ և առաջ տնտեսության զարգացման փաստաթուղթ է:

2019 թ պետական բյուջեն այս կառավարության երազանքների բյուջեն  չէ՝ խոստովանում է ՀՀ ֆինանսների նախարար պաշտոնակատար  Ատոմ Ջանջուղազյանը։

«Արդյոք մենք համարում ենք, որ մեր երազանքն այն է, որ պետք է ապրենք երկրում, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կանխատեսվում է մոտ 4600 ԱՄՆ դոլա՞ր, ոչ։ Մենք բազմապատիկների հավակնություններ ունենք»:

2019 թ. պետբյուջեի նախագծում 20 միլիարդ դրամով կավելանան կենսաթոշակային հատկացումները: Արդյունքում՝ 16 հազար դրամ  նվազագույն կենսաթոշակի փոխարեն  հունվարի 1- ից այս թոշակառուները կստանան 25,500 դրամ:

2019թ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրլն 614 մլրդ դրամ՝ 10 տոկոսով ավելի նախորդ տարվա ցուցանիշից, իսկ եկամուտները՝ 1 տրլն 462.4 մլրդ դրամ՝12 տոկոսով ավել, դեֆիցիտը՝ 151.6 մլրդ դրամ՝ 5 մլրդ-ով պակաս 2018-ի ցուցանիշից: 2019-ին կառավարությունը 4.9% տնտեսական աճ է կանխատեսում:

0:00
0:00