ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-21 10:09:10
  • «Ժողովուրդ». Գազային փորձությունների առաջ
  • «Ազգ» Նախագահ Պուտինը պատասխանում է «Ազգ»-ի թղթակցի հարցին
  • «Ժամանակ». Ուշագրավ իրավիճակ նոր խորհրդարանի շեմին. ինչ մեսիջ է հղելու «Իմ քայլը»
  • «Փաստ». Գույքահարկի և հողի հարկի չվճարման հարցը սոցիալական բնույթ չի կրում

Գազային փորձությունների առաջ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա տեղի կունենա դեկտեմբերի 27-ին: Այցն ու Փաշինյան-Պուտին հանդիպումը, ըստ թերթի ուշագրավ են հատկապես այն առումով, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:

Այժմ Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով, թեեւ շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով: Ու հիմա ՀՀ եւ ՌԴ առաջնորդները պետք է կրկին պայմանավորվեն գազի սակագնի շուրջ:

«Այս հանդիպումը, փաստորեն, լինելու է վարչապետ Փաշինյանի առաջին փորձությունը՝ արդյոք կհաջողվի՞ պայմանավորվածություն ձեռք բերել գազի սակագինն առնվազն անփոփոխ թողնելու մասին, եթե հաշվի առնենք փաստը, որ այն սահմանվել էր դեռ նախկին իշխանությունների օրոք, ու եկել է ժամանակը վերանայելու պայմանագրերը»,-գրում է թերթը:

Հիմա Փաշինյանը պետք է փորձի այդ ուղղությամբ քայլ անել: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ, ամենայն հավանականությամբ, սակագինը սահմանին կմնա անփոփոխ: Ավելին, տեսակետ կա, որ, ամեն դեպքում, շատ բան կախված է նաեւ Պուտին-Փաշինյան հարաբերություններից, իսկ նրանց հարաբերությունները բավական ջերմ են:

Նախագահ Պուտինը պատասխանում է «Ազգ»-ի թղթակցի հարցին

Կրեմլում տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ ասուլիսին, որին մասնակցում էին հարյուրավոր թղթակիցներ, ինչպես նաեւ, տեսաձայնագրությամբ, բազմաթիվ քաղաքացիներ, իր հարցն ուղղելու պատեհություն է տրվել նաեւ Մոսկվայում «Ազգ»ի թղթակից Գոհար Բոտոյանին: Թերթը գրում է, որ նախագահը պատասխանել է վերջինի երկու հարցերից մեկին, զանց առնելով 2-րդ՝ խմբագրության պատրաստած հարցը, որը վերաբերել է ՀԱՊԿ-ի անդամների ներսում տիրող ոչ ներդաշնակ մթնոլորտին:

Պատասխանելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակին վերաբերող «Ազգ»-ի թղթակցի հարցին, Պուտինն ասել է, որ դրանք լավ ընթացքի մեջ են և ավելացրել, որ առաջիկա շաբաթ վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցով հարաբերությունները կլինեն շատ ավելի լավ:

Ուշագրավ իրավիճակ նոր խորհրդարանի շեմին. ինչ մեսիջ է հղելու «Իմ քայլը»

Կներկայացնի՞ ԲՀԿ-ն ԱԺ-ի փոխնախագահի պաշտոնում իր թեկնածուին, թե՞ ոչ: Հարցը, «Ժամանակ»-ի կարծիքով հետաքրքիր և հատկանշական կարող է լինել առաջիկա ներքաղաքական զարգացումների, առնվազն դրանց խորհրդարանական տիրույթի առումով: Խոսքը միայն ԲՀԿ թեկնածու ներկայացնել-չներկայացնելու մասին չէ, այլ ընդհանրապես այն հարցի, թե ո՞ր թեկնածուին է հակված լինելու քվեարկել «Իմ քայլը» դաշինքը:

«Եթե «Բարգավաճ Հայաստանն» առաջադրում է իր թեկնածուին և քվեարկության արդյունքում նա պարտվում է «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Մանե Թանդիլյանին, ապա «Բարգավաճ Հայաստանն» այս դեպքում կարող է խաղարկել նաև այն հանգամանքը, որ մեծամասնությունը քվեարկել է «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուի օգտին և ուրեմն իրենք են իրական ընդդիմությունը, այլապես մեծամասնությունը դեմ չէր քվեարկի իրենց թեկնածուին», - գրում է թերթը:

Իհարկե, թերթի կարծիքով, այս հանգամանքը խաղարկել հնարավոր է կարճաժամկետ, քանի որ ի վերջո, խորհրդարանում աշխատանքն է ցույց տալու, թե ով է ավելի արդյունավետ ընդդիմության, հակակշռի համար պայքարում, այդ կարգավիճակում հանրության հավանությունը կամ վստահությունը ստանալու համար պայքարում: «Որովհետև, ի վերջո, կապ չունի, թե ով է իրեն հռչակում ընդդիմություն, իսկ մյուսին՝ կեղծ ընդդիմություն, միևնույն է, վճռորոշը լինելու է այն, թե հանրությունն ում է հավատալու», - նշում է «Ժամանակ»-ը:

Իհարկե, հարցն առնչվում է խորհրդարանի ղեկավար կազմում մեկ տեղին, որը զուտ ազդեցության կամ ֆունկցիոնալության իմաստով ամենևին վճռորոշ չէ, սակայն, այդուհանդերձ, քաղաքական իրավիճակի տեսանկյունից, ինչպես «Ժամանակ»-ն է նկատում, հետաքրքիր է, թե տվյալ հարցում ինչպիսի մեսիջ է հղելու խորհրդարանական մեծամասնությունը:

Գույքահարկի և հողի հարկի չվճարման հարցը սոցիալական բնույթ չի կրում

«Փաստ»-ի հետ զրույզում «Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահ, համայնքների փորձագետ Վահան Մովսիսյանն ասել է, որ համայնքների կողմից հողի և գույքահարկի հավաքագրման ցածր ցուցանիշն ամենևին էլ սոցիալական վիճակով պայմանավորված խնդիր չէ՝ նկատելով, որ սովորաբար ամենամեծ խնդիրները ընտրությունների տարիներին են լինում:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համապետական բոլոր ընտրությունների շեմին, դրանից առաջ և դրանից հետո նման գանձումների ցուցանիշը մշտապես նվազել է: Դրա պատճառն այն է, որ ընտրությունների ժամանակ տեղական իշխանությունները հիմնականում այդ հարցն անուշադրության են մատնում և դրա պատճառով գանձումների ցուցանիշը նվազում է: Վստահ կարող եմ ասել, որ հողի հարկի և գույքահարկի գանձման ցածր ցուցանիշներն ամենևին էլ սոցիալական էլեմենտներ չեն պարունակում, քանի որ դա այնքան ցածր է, որ չի կարելի ասել, որ բնակիչները դժվարանում են այն վճարել»,– ասել է Վ. Մովսիսյանը:

Փորձագետի դիտարկմամբ, ընտրությունները միակ պատճառը չեն: Կան նաև այլ հանգամանքներ, որոնք ևս ազդում են գործընթացի նորմալ և բնականոն ընթացքի վրա: Պարզվում է, որ հարկերի հավաքագրման թույլ տեմպերը պայմանավորված են նաև համայնքների ղեկավարների դեմ վերջին շրջանում սկսված արշավով, ինչը նույնպես խոչընդոտ է, որ գործընթացն արդյունավետ իրականացվի:

«Սա արդեն խայտառակություն է, քանի որ համայնքներում հավաքվում է մի տասը մարդ, գնում կանգնում են համայնքապետարանի դիմաց ու, անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը լավ է աշխատել, թե վատ, սկսում են համայնքապետի հրաժարականը պահանջել: Եվ բնական է, որ իրավիճակն էլ ավելի չսրելու համար համայնքապետները չեն ցանկանում հարկերը վճարելու մասին խոսել: Ներկայում գրեթե բոլոր համայնքներում այդպիսի իրավիճակ է, ինչը բավականին բացասական ազդեցություն է թողնում համայնքների ներքին կյանքի վրա»,– նշել է Վ. Մովսիսյանը:

Փորձագետի տեղեկացմամբ, նախկինում նույնպես այս հարկերը բավականին դժվար են հավաքագրվել: Հարցը լուծելու համար համայնքների ղեկավարները օրենքից դուրս քայլեր են ձեռնարկել: Օրինակ, երբ համայնքի բնակչին տեղեկանք է հարկավոր եղել, համայնքապետը չի տրամադրել, մինչև հարկերը չեն վճարվել: Հիմա նման բան չկա, քանի որ նախկինում օգտագործված այս «գործիքը» հակաօրինական գործողություն է եղել, որի վրա, սակայն, վերևները նախկինում աչք են փակել: