ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պենտագոնի ղեկավարը հեռանում է պաշտոնից
2018-12-21 10:49:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ երեկոյան թվիթերով, հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթթիսը փետրվարի վերջին հեռանում է իր պաշտոնից։

 

Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին Թրամփի հայտարարությունից հետո Ջեյմս Մաթթիսը մեկ օր անց Թրամփին նամակ է ուղղել՝ բացատրելով, որ հրաժարական է տալիս, որ նա հնարավորություն ունենա գտնել հայացքներով ավելի մոտ պաշտպանության նախարար։

Ըստ New York Times-ի՝ Մաթթիսը բազմիցս փորձել է հակառակում համոզել նախագահին։

Մաթթիսը նաև համաձայն չի եղել Մեքսիկայի սահմանին պատի կառուցման հետ։ Այս հարցն այժմ գլխավոր թեման է կառավարության ֆինանսավորման քննարկումներում։

Թրամփի ու Մաթթիսի միջև մի շարք առանցքային հարցերում տարաձայնությունների մասին վաղուց էր հայտնի ։

Մաթթիսի հրաժարականն անխուսափելի էր, սակայն, ինչպես վերլուծաբաններն են նշում, Թրամփին շատ դժվար կլինի գտնել այդպիսի որոկավորված ու փորձառու պաշտպանության նախարար։