ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր հայտնի կդառնան Հայաստանի` տարվա 10 լավագույն մարզիկները
2018-12-21 14:35:02

Այսօր ժամը 13:00-ին մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի` նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկությունը: Այն կավարտվի 18:00-ին, որից հետո կամփոփվեն նաև դեկտեմբերի 10-ին մեկնարկած SMS քվեարկության արդյունքները:

Այս տարի բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվելու նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները:

«Տարվա 10 լավագույն մարզիկների» հավակնորդների ցանկում 21 մարզիկ է ընդգրկվել: