ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-22 10:30:31
  • «Ժողովուրդ». Հայաստանն ու Բելառուսը գնում են նույն ճանապարհով
  • «168 ժամ». Օրակարգում Արցախի հարց, գազի գին
  • «Փաստ». Լավն ու վատը կարող են խառնվել, ծանոթները մնալ, պրոֆեսիոնալները՝ տուժել. լճացման վտանգ՝ կրճատումներից հետո
  • «Հայկական Ժամանակ». Մարուքյանի կարծիքով՝ պետք է սատարեն Թանդիլյանին

«Ժողովուրդ». Հայաստանն ու Բելառուսը գնում են նույն ճանապարհով

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին դեկտեմբերի 27-ին սպասվող հանդիպմանը քննարկումների հիմնական թեման լինելու է գազի սակագինը: Թերթը նշում է, որ 2013 թ.-ից հենց ռուսական կողմն է որոշում, թե ՀՀ սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Համաձայնագրերում նաեւ հետաքրքիր մեկ նախապայման կա, որ, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է ՌԴ Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ:

Ամռանն այնտեղ գազի սակագինը բարձրացել է, եւ, ըստ թերթի մտավախություն կա, որ նույնը կարող է լինել ՀՀ-ին մատակարարվելիք գազի դեպքում: Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ՌԴ-ի քաղաքականությունն ու դիրքորոշումը գազի սակագնի վերաբերյալ ինչպիսին է, պատասխանել է, որ ՌԴ-ն գազի սակագնի շուրջ բանակցություններ է անցկացնում ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ Բելառուսի հետ.

«Եվ կարող եմ ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ընթանում են զուգահեռ, եւ այստեղ Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով եւ փորձում են հասնել գազի սակագնի նվազման»:

«168 ժամ». Օրակարգում՝ Արցախի հարց, գազի գին

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն անդրադառնալով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը՝ նշել է, թե հաճախակի դարձած հանդիպումները լավ են, քանի որ կան կուտակված հարցեր, որոնք հեռախոսային զրույցներով սպառելը բարդ է: Նրա կարծիքով՝ գլխավոր հարցը կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որի մասին խոսակցությունները բավականին ակտիվ են, և ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է բանակցային գործընթացն առաջ մղելու համար: Սկակովի խոսքով՝ Հայաստանի համար գլխավոր խնդիրը գազի գինն է:

«ՀՀ ղեկավարը՝ Փաշինյանը, խոստացել էր, որ այն նույնիսկ կիջնի, բարձրաստիճան նախորդ հանդիպումների ժամանակ ևս այս հարցը քննարկվել էր, խոսվեց, որ ՌԴ նախագահը զարմացել է, որ սահմանին գազի գինն էապես թանկանում է… Կարծում եմ` գազի գինը կդառնա Հայաստանի ներքաղաքական դիվիդենտների առարկա ցանկացած ելքի դեպքում: Վստահաբար ՀՀ իշխանությունների համար խիստ անցանկալի կլինի, եթե գինը բարձրանա, դա կհարվածի նոր իշխանության հեղինակությանը: Ուստի պետք է փորձեն ակտիվ աշխատել նույն գինը պահպանելու ուղղությամբ գոնե»,- ասել է Սկակովը:

«Փաստ». Լավն ու վատը կարող են խառնվել,ծանոթները մնալ, պրոֆեսիոնալները՝ տուժել. լճացման վտանգ՝ կրճատումներից հետո

Նախարարությունների կրճատման, դրանից բխող խնդրի մասին «Փաստ»-ը զրուցել է Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:

Նա կրճատմանը դրական է վերաբերվում, որովհետև կարծում է, որ պետական ապարատը օպտիմալացման կարիք ունի: Օպտիմալացման՝ մի քանի ուղղությամբ, որոնցից առաջինը թվաքանակն է: Օպտիմալացման համատեքստում պետք է հաշվի առնվի նաև ծառայությունների որակի բարձրացումը, պատասխանատվության ինստիտուտի զարգացումը, քաղաքացիների՝ բիզնեսին առնչվող բողոքները լսելն ու երկխոսություն ապահովելը:

Բացի այդ, կրճատման արդյունքում ոչ թե պետք է հեռացվեն մասնագետները, այլ այն ավելորդ կադրերը, որոնք պետական կառույց են մխրճվել կուսակցական շահերի շրջանակներում կամ ծանոթների շնորհիվ: Հայաստանի ներկայիս մարտահրավերներն ու սոցիալ–տնտեսական խնդիրները, նրա համոզմամբ, բերում են կառավարման համակարգի բարելավման հրամայականի: Բարելավման ժամանակ պետք է պահպանվեն այն նախարարություններն ու պետական մարմինները, որոնք համապատասխանում են այդ մարտահրավերների լուծմանը: Նրանք պետք է ծառայեն այդ մարտահրավերների լուծմանն ու կարգավորմանը: Եթե կրճատումները զուտ մեխանիկական են, ուղղված նրան, որ ուղղակի թիվ նվազի, ապա դա բավարար չէ:

Ինչպե՞ս խուսափել միայն թիմակիցներին ներգրավելու տխրահռչակ պրակտիկայից, Գ. Մակարյանն ընդգծել է, որ կարող են մշակվել չափորոշիչներ, և մրցույթները դրանց համապատասխան լինեն:

«Ընտրության կարգը պետք է խելացի լինի, ռազմավարությունը պետք է ճիշտ դրվի: Եթե այդ գործընթացն արագ է իրականացվում, ապա լավն ու վատը կարող են խառնվել իրար, ծանոթները մնան, ու պրոֆեսիոնալները կրկին տուժեն: Այդ արագության մեջ կարող է սխալմամբ չիմանան, թե ում են ընդունում, ում՝ ազատում: Սա լավ բանի չի բերի և կարող է ազդել աշխատանքի որակի վրա: Հիմա ունենք նախարարներ, որոնք չեն հասցրել իրենց գործին տիրապետել, և որոնք նորից են նշանակվելու: Բացի նշվածից, այդ շտապողականությունը կհանգեցնի նրան, որ վաղը կտեսնենք ոչ միայն նման նախարարների, այլև պետական ապարատի նման միջին օղակներ»,–ասել է թերթի զրուցակիցը:

«Հայկական Ժամանակ». Մարուքյանի կարծիքով՝ պետք է սատարեն Թանդիլյանին

«Հայկական Ժամանակ»-ն իրենց ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի համար պայքարի նոր առիթ է տեսնում: Խոսքն այն մասին է, թե ով է լինելու Ազգային Ժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալը:

ԲՀԿ-ում, ինչպես թերթն է գրում, ողջունում են Մանե Թանդիլյանի թեկնածությունը, բայց նշում են, որ ԲՀԿ-ն ևս առաջադրելու է իր թեկնածուին:

««Բարգավաճ Հայաստան»-ը որպես երկրորդ քաղաքական ուժ և ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն առաջադրելու է նախագահի տեղակալի թեկնածու հունվարի 14-ին մեկնարկելիք ԱԺ նիստում: Թե ով է լինելու մեր թեկնածուն առաջիկա օրերին կիմանաք, այս պահին որևէ հրատապության խնդիր չկա», - ՀԺ-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրենց թեկնածուին աջակցելու է ոչ միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, այլ նաև ԲՀԿ-ն՝ պատճառաբանելով, որ Թանդիլյանը բոլոր չափանիշներով համապատասխանում է. «Նա լավ փոխխոսնակ կարող է լինել և պետք է լինի լավ փոխխոսնակ»:

Իսկ ՔՊ վարչության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ալեն Սիմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս հարցի հետ կապված քաղաքական որոշում դեռ չունի:

Նա թերթի հարցին ի պատասխան չի բացառել այն տարբերակը, որ ՔՊ-ում կորոշվի ազատ քվեարկություն կատարել. «Բոլոր տարբերակներ էլ հնարավոր են, քանի դեռ քննարկում չի եղել»: