ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սերժ Թանկյանը ֆիլմ կնկարի Թաֆշյա հեղափոխության մասին
2018-12-22 12:58:43

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մտադիր է ընկերների հետ ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին։

«Այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ «The Economist»-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ Թավշյա հեղափոխության և խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։

Մի քանի լավ ընկերների հետ մտադիր ենք հեղափոխության մասին փաստագրական ֆիլմ նկարահանել, որը կկոչվի «Ես միայնակ չեմ» (I Am Not Alone)։ Այն պատրաստ կլինի հաջորդ տարի»,- ասված է գրառման մեջ։