ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ցուցարաները բացեցին Երեւան-Էջմիածին ճանապարհը
2018-12-22 16:10:11

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԵԿՄ նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու որոշման դեմ բողոքող ցուցարարները երեկոյան բացել են Երեւան-Էջմիածին ավտոմայրուղին: Նրանց խոսքով, այսօր ակցիան ավարտվում է՝ վաղը ժամը 11.00-ին վերսկսելու պայմանով:

0:00
0:00

ԵԿՄ նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակումից հետո էջմիածնեցիները դուրս եկան ցույցի՝ փակելով էջմիածին-Երեւան ճանապարհը։  Նրանք բողոքում էին, որ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին:


Արդեն
առավոտյան ցույցը կրկին սկսվեց, ժամանեց նաև Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը։ Հավաքվածներին բացատրեց, որ   կալանքի միջնորդության փոփոխությունը չի նշանակում, որ Մանվել Գրիգորյանը դատական հետապնդման չի ենթարկվելու, նրան առաջադրված մեղադրանքը դատարանում չի քննվելու:

Ակցիայի մասնակիցներին Արմավիրի մարզից «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հորդորեց  բացել ճանապարհը, քանի որ նրանց պահանջին արձագանք եղել է  դատախազությունից:


Իսկ գլխավոր
դատախազությունը  պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Դատախազությունը ոչ հիմնավոր է համարում առաջին ատյանի դատարանի որոշումը:


Վ
արչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով տեղի ունեցածին՝ նշել է, որ դատարանի որոշումն անակնկալ է եղել իր համար։

«Գիտեք, որ ես դատարանների որոշումները չէի ուզի մեկնաբանել, բայց ես ուզում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իսկապես արձանագրեն, որ երբ որ ես ասում եմ, որ դատարանի գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա»:

Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ է արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակներով։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր  այս տարվա հունիսին։