ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կկիրառի՞ արդյոք Հայաստանը վետոյի իր իրավունքը
2018-12-22 18:15:16

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՀԱՊԿ անդամ երկրներից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը արդեն ստորագրել են կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակման մասին փաստաթուղթը:

Զասը այցելել է կազմակերպության անդամ բոլոր երկրներ, բացի Հայաստանից և ցանկություն ունի այցելել նաև Երևան: Նիկոլ Փաշինյանն արձագանքելով այս պատրաստակամությանը՝ հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում հանդիպել Զասի հետ, քանի դեռ քննարկումները շարունակվում են:

0:00
0:00

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պատշոնում Հայաստանը ունի թեկնածու և հարցը պետք է լուծվի կոնսենսուսով՝ հստակեցնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  Այս չարչրկված հարցը երեկ կրկին շրջանառության մեջ դրվեց Բելառուսի նախագահի քայլով:

Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:  Հայաստանի համար այդ  կազմակերպությունում գլխավորը թեման ոչ թե գլխավոր քարտուղարի հարցն է, այլ ավելի խորքային՝ անվտանգության խնդիրը«Սակայն ՀՀ համար կարևորը ՀԱՊԿ-ի բովանդակությունն է»

Զասը հասցրել է այցելել Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան, Լուկաշենկոյի հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները հավանություն են տվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությանը:

Հայաստան Բելառուսի ներկայացուցիչ Զասը չի այցելել: Նիկոլ Փաշինյանն այս առումով պարզաբանում է ՝ քանի դեռ քննարկումները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում շարունակվում են՝ ՀՀ նպատակահարմար չի գտնում հանդիպել Ստանիսլավ Զասի հետ:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է  հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նա կարծում է, որ  եկող տարվա առաջին օրերին բոլոր իրավական գործընթացները կիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսում է իրավական գործընթացների մասին, որոնց իրագործման պայմաններում, ըստ նրա, հնարավոր կլինի այդ պաշտոնում Զասի աշխատանքը:Հայաստանը կամ պետք է վետոյի իր իրավունքը կիրառի կամ համաձայնության գա,  հաստատի Զասի թեկնածությունը ՀՀ-ի համար նախատեսված ժամկետի ավարտից հետո:

Նա հավանական է համարում նաև մեկ այլ լուծում. եթե օրինակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հրաժարական տա ու իր պարտականությունները փոխանցի Բելառուսի ներկայացուցչին։ Այլընտրանքային լուծումների մասին է խոսում քաղաքագետը:

Ըստ էության՝ ՀԱՊԿ-ում այսօրվա վիճակն աննախադեպ է, քանի որ կառույցում նման իրավիճակների համար լուծումներ չեն նախատեսվում։