ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-ը պաշտպանության նոր նախարար կունենա
2018-12-24 10:02:12

Պենտագոնի ղեկավարի պարտականությունները հաջորդ տարվա հունվարի մեկից կստանձնի ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շանահանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Փոխնախարարի պաշտոնում և ավելի վաղ «Բոինգում» աշխատելու տարիներին Պատրիկի ձեռքբերումների ցանկը մեծ է»,- թվիթթերյան իր էջում գրել է Թրամփը:

 

Շանահանը ավիաշինական կորպորացիայում զբաղեցրել է ավագ փոխնախագահի պաշտոնը: Նա պատասխանատու է եղել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նախագծերի համար: 2017 թվականից զբաղեցնում է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, որին առաջադրվել է Թրամփի կողմից:

Դեկտեմբերի 21-ին հայտնի էր դարձել, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթթիսը հրաժարականի մասին որոշում է ընդունել: Հրաժարականի խնդրանքով Մաթթիսի նամակը Թրամփին ներկայացվել էր դեկտեմբերի 20-ին: Փաստաթղթում նշվում է, որ Մաթթիսի որոշումը կապված է նախագահի հետ տարաձայնությունների հետ: