ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ժամանակացույցը
2018-11-02 17:12:01

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ-ի դեկտեմբերի 9-ին: ԿԸՀ-ն այսօրվա արտահերթ նիստում միաձայն հաստատել է ընտրությունների կազմակերպման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Կուսակցությունների կամ դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն քվեարկության օրվանից ոչ ուշ քան 25 օր առաջ, այսինքն, մինչև նոյեմբերի 14-ը ժամը 18:00-ը:

Արտահերթ ընտրությունների ն
ախընտրական քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը:

Արտահերթ ընտրությունների կազմակերպման համար ԿԸՀ-ն ունի 40 օր՝ հերթական ընտրությունների համար նախատեսված 70 օրվա փոխարեն: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց, որ, չնայած այս կարճ ժամանակահատվածի, ԿԸՀ-ի իրականացնելիք միջոցառումների ծավալը չի նվազել՝ ընտրությունները պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու համար:

Փաստաթղթերի հետ ներկայացվելու են նաեւ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի՝ տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուներին: Նրանց առավելագույն թիվը սահմանվում է ընտրությունները նշանակելուց հետո տասն օրվա ընթացքում՝ ըստ տվյալ ընտրատարածքի ընտրողների թվաքանակի:

Ընտրացուցակներն արդեն ԿԸՀ-ում են եւ հանձնաժողովը որոշել է տարածքային ցուցակներում ընդգրկելիք թեկնածուների առավելագույն թվերը: ԿԸՀ որոշմամբ՝ տվյալ տարածքի յուրաքանչյուր 15000 ընտրողի հաշվարկով մասնակից ուժերը կարող են առաջադրել մեկ տարածքային թեկնածու:

Որոշ քաղաքական ուժեր արդեն հայտարարել են, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին քննարկումներ են իրականացնում:

Ոմանք էլ խոսել են ընտրացուցակների մասին՝ հստակեցնելով առաջին համարները:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակը գլխավորելու մասին հստակ հայտարարել է նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին քննարկումներ են սկսել եւ շարունակում են «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում:

Այս մասին տեղեկացնում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Վերջերս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից կադրերի արտահոսք եղավ: Չնայած դրա՝ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վստահ է, որ խորհրդարան մտնելու շեմը հաղթահարելու են՝ անկախ նրանից միայնակ կգնան, թե՝ դաշինքով:

Ինչպիսի՞ն կլինի թեկնածուների ցուցակը եւ ո՞վ կգլխավորի այն՝ Էդմոն Մարուքյանը առայժմ վաղ է համարում խոսելը: Հարցերը պատասխան կստանան, երբ քննարկումները կավարտվեն ու վերջնական մոտեցումը ձեւավորված կլինի:

Ընտրություններին մասնակցելու պաշտոնական որոշում առայժմ չունեն Հանրապետական կուսակցությունում: Կուսակցության պատասխանատու ներկայացուցիչները չեն բացառում մասնակցությունը եւ ասում, որ աշխատում են այդ ուղղությամբ:

Ընտրությունների գնալու որոշում կայացնելուց հետո էլ, թե ինչպիսի ցուցակով կմասնակցեն՝ Արմեն Աշոտյանն ընդհանուր գծերով միայն կարող էր խոսել:

ԿԸՀ-ի որոշմամբ՝ այսօր հաստատված ժամանակացույցով նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Մինչ այդ՝ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։

Այսինքն, հենց սա է այն վերջնաժամկետը, երբ մենք կկարողանանք հստակ պատկերացում ունենալ արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության ձեւաչափի եւ առաջադրած թեկնածուների մասին: