ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գաղտնալսման գործով անցնող բոլորը պաշտոնյաները հրավիրվելու են Քննիչ հանձնաժողով. Կոստանյան
2018-11-02 17:33:47

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած Քննիչ հանձնաժողովի նիստում պատգամավորները լսել են ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով անցնող դատավոր Վաչե Մարգարյանին:

Նիստը դռնփակ է անցել, դրա ավարտից հետո լրագրողներին որոշ տեղեկություններ են փոխանցվել: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 12-ին:

Գևորգ Կոստանյանն այսօր չի չբացառել հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը: Քննիչ հանձնաժողովն ուզում է մինչ այս խորհրդարանի լիազորությունների ավարտը լսել գործով անցնող բոլոր պաշտոնյաներին:

Գաղտնալսմոն գործով ԱԺ քննիչ անձնաժողովն այսօր լսում էր  Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին:

Ըստ հրապարակված ձայնագրության՝ Վաչե Մարգարյանը զանգահարել է ԱԱԾ տնօրենին եւ քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու մասին հարցեր:


Վաչե
Մարգարյանն ավելի ուշ հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենին անձամբ չի ճանաչում եւ նրա հետ երբեւիցե հեռախոսային խոսակցություն չի ունեցել: Հանձնաժողովի նիստը փակ ընթացակարգով էր:

Նիստի ավարտից հետո դատավորը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝նախաքննության գաղտնիությունից ելնելով:

Իսկ արդյո՞ք  հանձնաժողովին բավարարել են դատավոր Վաչե Մարգարյանի բացատրությունները: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյան« Մենք այս պահին դատավորին առնչվող հարցերի պատասխանները ստացանք սպառիչ, բայց դա չի նշանակում, որ դրանով ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը», - ասաց Կոստանյանը։

Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց նաև՝ բոլոր այն  պաշտոնյաները, ովքեր առնչվում են այդ քրեական գործին, հրավիրվելու են հանձնաժողով։


«
Անխտիր բոլորը հրավիրվելու են։ Հրավիրված անձի բացատրությունն ինքնին դեռևս սպառիչ չէ և երբ դատավորին հրավիրում ես, ինքը ներկայացնում է հարցերի պատասխանները, քննության այլ փուլում, այլ անձանց բացատրությունների հիման վրա հնարավոր է անհրաժեշտություն առաջանա մի քանի անգամ ևս հրավիրել նույն անձին»։

Գաղտնալսման հարցով հարուցվել է քրեական գործ: Քննիչ հանձնաժողովը խորհրդարանում ձևավորվել է  սեպտեմբերի 13-ին, լիազորված է ուսումնասիրել գաղտնալսման կոնկրետ դեպքին վերաբերող հանգամանքները և ընդհանրապես հեռախոսային խոսակցությունների գաղտնիությանը վերաբերող իրավիճակը:                                                                                          

0:00
0:00