ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սովորականից ավելի համեղ Երեւանը
2018-11-02 18:33:19

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Երևանն այս օրերին սովորականից ավելի համեղ է, բուրավետ ու տարբեր ուտեստների համերով պարուրված:Yerevan Food Fest միջազգային գաստրոփառատոնն անցկացվում է արդեն երկրորդ անգամ:

Կազմակերպիչները  փորձում են նպաստել  Հայաստանի գաստրոտուրիզմի զարգացմանը, ռեստորանների և շեֆ-խոհարարների միջազգային կապերի ամրապնդմանը, հայ արտադրողների համար գաստրոմշակույթի միջազգային չափորոշիչների ներդրմանը:

Կանաչ, մանուշակագույն ու արևագույն պանիրներ՝ Գավառից: Կենսաքիմիկ Մարինե Շաքարյանը, խառնելով համերը, ստեղծում է պանրի նոր տեսակներ:

Խաղողի թփով պատված պանրով շատ են հետաքրքրվողները, գույնից է երևի, ասում է:

Երևանն այս օրերին  լի է բազմազան համերով, քիմքին հաճո ամենատարբեր ուտեստներով: Արդեն երկրորդ տարին է  Հայաստանում անցկացվում է Yerevan Food Fest միջազգային գաստրոփառատոնը՝ համախմբելով տարբեր ազգերի շեք-խոհարարների, ռեստորանային բիզնեսի առաջատար մասնագետների:

Իր փորձով կիսվում է  Ռուսաստանի ռեստորանների և հյուրանոցների ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարովը: Հայկական խոհանոցը մեծ պոտենցիալ ունի, ասում է:

2- 2:30 օդում ու դու հայտնվում ես այնտեղ, որտեղ բազմազան աննկարագրելի համեղ ուտելիքներ կան, որտեղ հրաշալի սպասարկում է՝ իր յուրահատուկ մթնոլորտով: Սա իհարկե հիացնում է: Նախկին սովետական երկրներից Հայաստանն առաջիններից է իր խոհանոցով՝ շատ համեղ, ու նաև դժվար պատրաստվող բաղադրատոմսերով ուտեստներով:

Փառատոնն ավարտվի արդյունքների մասին կխոսեն, ասում է Yerevan Food Fest միջազգային գաստրոփառատոնի հիմնադիր և կազմակերպիչ Աննա Մազմանյանը`խոսելով այս տարվա փառատոնի նորամուծությունների մասին:

Փառատոնի այս տարի գլխավոր թեմա ունի՝ մայրաքաղաքի 2800-ամյակը և քաղաքային գաստրոմշակույթի զարգացումը: Սակայն փառատոնի տարբեր հարթակներում ներկայացված են լինելու նաև Հայաստանի տարեբր մարզեր՝ Արագածոտնը, Տավուշը և Կոտայքը:

0:00
0:00