ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բուռն կրքեր ավագանու այս տարվա վերջին նիստում
2018-12-25 18:59:25

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Այսօր Երևանի ավագանու նիստը բուռն էր:  Թեժ քննարկում եղավ 2019-2023 զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ: Հատկապես տրանսպորտային նոր ցանցի ներդրման ս ծրագրի վերաբերյալ բանավիճեցին Հայկ Մարությանն ու « Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը:

Հայկ Մարությանի խոսքով՝ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն 2 տարի է պետք:

Հայկ Մարությանը նախորդ ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում չէր բացառել, որ քաղաքապետարանը կարող է հրաժարվել բրիտանական կազմակերպության նոր տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունից, որը պատվիրել էին նախորդ իշխանությունները:

Հաշվարկներն արվել են 2014 թվականին և արդեն անցել է 4 տարի: Անհրաժեշտ է ճշտել, արդյո՞ք բարեփոխումների հանձնաժողովի նշած ուղևորահոսքը համապատասխանում է այսօրվա ուղևորահոսքին: Եվ եթե 20 տոկոսից ավելի եղավ շեղումը, ապա կարող են հիմք ընդունել այս ուսումնասիրությունը, եթե ոչ, ապա ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ:

«Ես, մեր թիմը և Դուք համոզված եմ, որ ուզում եք, որ տրանսպորտային համակարգը կփոխվի: Բայց չի կարելի գնալ թվերի դեմ և չի կարելի ներդնել սխալ տրանսպորտային համակարգ, էնքանա որ ասենք ժողովուրդը սպասում է մեզանից փոփոխություններ: Ես թույլ չեմ տա, որ 200 մլն մոտ գումար ծախսվի սխալ համակարգի համար»,- ասաց քաղաքապետը:

Դավիթ Խաժակյանն էլ բարեփոխումների հանձնաժողովին մեղադրեց անգործության մեջ: Եվ զարմացավ, որ ուղևորահոսքերի ճշգրտման համար անհրաժեշտ է 2 տարի:  Սուր բանավեճը ընթանում էր և Հայկ Մարությանն էլ հակադարձ մեղադրանք հնչեցրեց «Լույս» խմբակցության հասցեին:

«Դուք եղել եք անցած ավագանու անդամներ: Ստացել եք ամսական 55 հազար դրամը: ու ոչ մի բան չեք արել, որովհետև այսօր ունենք պրոբլեմատիկ զեկույց, քանի որ Ձեր հանձնաժողովն անգործության է մատնված: Եվ Դուք եթե աշխատեիք իրենց հետ, ավելի ճիշտ աշխատեիք ճիշտ ուղղության վրա դնեիք: Քուանշ պարո՛ն քաղաքապետ, էդ 55 հազարի վրա: Որևէ մեկին հանձնարարեք, պատրաստ եմ քննարկել ու բանավիճել,  թող որևէ կետում ասեն, որ այս բանը ինչ որ դուք չեք արել լավ չի արել: Էն ինչ որ իրենք բերել են  բավարար չէ»:

Ավագանու այսօրվա նիստում նաև որոշվեց 2019 թվականին բարձրացնել տեղական դրույքաչափերը: Օրինակ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքան ավելանալու է 250 հազար դրամով, 350-ից դառնալով 600 հազար դրամի:

Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարելու միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրքը:

Անկախ նրանից թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարելու միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրքը: Հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և սաունաներին ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքերը ևս կբարձրացվեն:

Օրինակ հանրային սննդի և զվարճանքի համար դրույքաչափը կավելանա 75 հազար դրամով, իսկ սաունաներինը՝ 525 հազար դրամով:

«Այս բարձրացումները այդ տնտեսվարողների վրա մեծ հետքեր չեն թողելու: Մեծերի վրա ընդհանրապես չի զգացվելու: Իրանց համար սա շատ փոքր փոփոխություն է: Եվ ինձ թվում է իրենք հաճույքով են դա  անելու՜ գիտակցելով, որ քաղաքին օգնում են»:

Դրույքաչափեևրի հաջորդ բարձրացումը վերաբերում է երաժշտական  և արվեստի դպրոցների ծառայությունների վճարներին: Երևանի ենթակայության տակ գտնվող  կրթօջախներում մասնավորապես գործիքային բաժիններում ուսման վճարը ավելանալու է 2500 դրամով, երգեցողությունը 4300 դրամով, պարարվեստինը 2000 դրամով և այլն:

Ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից: 2019 թվականին նախատեսվել են նաև Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանել 1500 դրամ:

Դրույքաչափերի բարձրացմնան նախագծին դեմ արտահայտվեցին ԲՀԿ և  Լույս խմբակցությունները: ԲՀ խմբալցվությունից Արման Աբովյանը նշեց, որ դրույքաչափերի բարձրացման որոշումները ընդունելի կլիներ , եթե ունենայինք կայուն տնտեսություն:

«Հաստատում եմ  մեր դիրքորոոշումը, դրույքաչափերը չպետք է փոփոխվեն»:

Հայկ Մարությանն էլ նշեց, որ իրենց քաղաքականությունն է աջակցել փոքր և միջին բիզնեսին և առաջարկում են մինչև 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր տնտեսվարողներին ազատել բոլոր բարձրացումներից: Որոշումը կընդունվի հունվարի 15-ին կամ 20-ին անցկացվելիք արտահերթ նիստին, սակայն մինչ այդ որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի մեկից: