ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երջանկության մակարդակով աշխարհում 129-րդ ենք
2018-12-26 10:37:20

2018թ․«Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 156 երկրների շարքում, ըստ բնակչության երջանկության չափանիշի, հայտնվել է 129-րդ հորիզոնականում: Մեր երկիրը 1 քայլով զիջում է հարեւան Վրաստանին, որը 128-րդ տեղում է:

Ի դեպ` նախորդ երկու տարիների զեկույցներում 155 երկների շարքում Հայաստանն զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը:

Նշվում է, որ այս տարի առաջին անգամ ուսումնասիրվել է նաև բնակչության երջանկության վրա արտագաղթի ազդեցությունը։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ գաղթականների երջանկության մակարդակը համապատասխանում է նրանց ընդունող երկրների բնակիչների մոտ գրանցված արդյունքներին։

Ցանկի առաջատար տասնյակում տեղ են գտել նույն երկրները, ինչ և նախորդ տարի, փոփոխվել են միայն նրանց զբաղեցրած հորիզոնականները։

Առաջին երջանիկ երկիրը Ֆինլանդիան է։ Երկրորդում Նորվեգիան է, երրորդում՝ Դանիան, որին հաջորդում են Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Ավստրալիան։

Ռուսաստանն այս ցանկում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 87-րդ, Թուրքիան՝ 74-րդ:

Իսկ աշխարհի ամենադժբախտ 5 երկրներն են Եմենը, Տանզանիան, Հարավային Սուդանը, կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Բուրունդին։