ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ՌԴ կանի ամեն ինչ. Զախարովա
2018-12-26 18:18:36

Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման տենդենցները, հնարավորությունները 2019թ.:

«Մենք ժամկետային շրջանակներ չենք դնում: Եթե խոսենք ժամանակի մասին, իհարկե, մենք միշտ կողմ ենք հանդես եկել հակամարտության շուտափույթ կարգավորմանը և դրան ուղղված բոլոր քայլերին: Սակայն հստակ ժամկետների մասին ես չեմ խոսի, պատմությունը երկար է, հակամարտությունը, ցավոք, ձգձգված է, բայց ռուսական կողմը՝  որպես Մինսկի խմբում համանախագահող երկիր, որպես երկիր, որը ընդհանուր անցյալ և պատմություն ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, կանի անհրաժեշտ ամեն բան դրա համար»,- ասել է Զախարովան: