ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-27 10:02:38
  • «Հայկական Ժամանակ». Բաքուն դադար է վերցրել
  • «Առավոտ». Օպտիմալացման «քնարական» հակափաստարկները
  • «Փաստ». Վերելակների փոխարինման գործընթացի համար կպահանջվի շուրջ 2 տարի
  • «Հայոց Աշխարհ». Անկումային տրամադրություններ ամանորի նախօրեին

Բաքուն դադար է վերցրել

«Հայկական Ժամանակ»-ը վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններն Արցախյան խնդրի շուրջ հնարավոր զարգացումների վերաբերյալ կապում է տարածաշրջանային գործընթացների հետ, որոնք կարող են արցախյան հիմնախնդիրը կանգնեցնել աշխարհաքաղաքական հակամարտության վերածելու ռիսկի առջև:

Հարավային Կովկասը ռազմավարական կարևորություն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար: Բացի բուն տարածաշրջանից, այն կարևոր է նաև որպես Մարձավոր Արևելքի վրա հաստատուն ազդեցություն ունենալու պարտադիր պայման: Թերթը հենց դրանով է բացատրում տարածաշրջանի ամենաթեժ հակամարտության նկատմամբ հետաքրքրության աճը՝ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման և Իրան-ԱՄՆ հակամարտության ուժգնացման ֆոնին:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի «խաղաղասեր» հռետորաբանությանը, ապա Բաքվի վերցրած դադարը ժամանակավոր է և պայմանավորված է նրանով, որ այս պահին Ադրբեջանն այլ ելք չունի: Նախևառաջ, ստեղծված իրավիճակում բարձրաձայն ռազմատենչ հայտարարությունները սխալ կընկալվեն միջազգային հանրության կողմից: Բացի դրանից, Բաքուն ոչ մի երաշխիք չունի, որ ռազմական գործողությունները բարենպաստ ընթացք կունենան իր համար, հայկական կողմն այսօր ավելի անկանխատեսելի է, քան 2016թ. ապրիլին», -գրում է թերթը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի «խաղաղասեր» հռետորաբանությանը, ապա Բաքվի վերցրած դադարը ժամանակավոր է և պայմանավորված է նրանով, որ այս պահին Ադրբեջանն այլ ելք չունի: Նախևառաջ, ստեղծված իրավիճակում բարձրաձայն ռազմատենչ հայտարարությունները սխալ կընկալվեն միջազգային հանրության կողմից: Բացի դրանից, Բաքուն ոչ մի երաշխիք չունի, որ ռազմական գործողությունները բարենպաստ ընթացք կունենան իր համար, հայկական կողմն այսօր ավելի անկանխատեսելի է, քան 2016թ. ապրիլին», -գրում է թերթը:

Օպտիմալացման «քնարական» հակափաստարկները

«Առավոտ»-ն անդրադառնալով կառավարման համակարգի օպտիմալացման խնդրին՝ նկատում է, որ ընդդիմախոսները հատկապես սփյուռքի և մշակույթի նախարարությունների մասով հարցին մոտենում են «քնարական» տեսանկյունից՝ եթե մշակույթի նախարարությունը չլինի կկործանվի հայ մշակույթը, իսկ առանց սփյուռքի նախարարության կկորցնենք սփյուռքը:

Մինչդեռ, ըստ թերթի՝ մասնավորապես սփյուռքի հարցերը քննարկելիս պետք է առաջ մղվեն օրակարգային հարցերը՝ անվտանգություն, տնտեսություն, կրթություն, լայն իմաստով լոբբիզմ, որտեղ սփյուռքը կարող է հսկայական դեր խաղաղալ:

«Երբ ես այս հարցերը տալիս էի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապեսյանին, նա միանգամայն տեղին պատասխանում էր, նման հարցերով ավելի լավ է դիմեք արտգործնախարարությանը: Այս գերատեսչությունը, անշուշտ, պետք է ուժեղացնել, գործառույթներն ընդլայնել և դարձնել ԱՄՆ Պետդեպարտամենտի նման մի կառույց, որը կզբաղվի նաև մեր քաղաքականության սփյուռքյան մասով:

Նույնը՝ մշակույթի նախարարությունը: Եթե չկա մշակութային քաղաքականություն, ապա ինչ տարբերություն այն բացակայում է առանձին նախարարութան առկայությա՞ն, թե՞ միաձուլման պարագայում: Իսկ եթե այն լինի, ապա կարող է իրականացվել կառույցի ցանկացած կարգավիճակի պայմաններում», - գրում է թերթի խմբագիրը:

«Երբ ես այս հարցերը տալիս էի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապեսյանին, նա միանգամայն տեղին պատասխանում էր, նման հարցերով ավելի լավ է դիմեք արտգործնախարարությանը: Այս գերատեսչությունը, անշուշտ, պետք է ուժեղացնել, գործառույթներն ընդլայնել և դարձնել ԱՄՆ Պետդեպարտամենտի նման մի կառույց, որը կզբաղվի նաև մեր քաղաքականության սփյուռքյան մասով:

Նույնը՝ մշակույթի նախարարությունը: Եթե չկա մշակութային քաղաքականություն, ապա ինչ տարբերություն այն բացակայում է առանձին նախարարութան առկայությա՞ն, թե՞ միաձուլման պարագայում: Իսկ եթե այն լինի, ապա կարող է իրականացվել կառույցի ցանկացած կարգավիճակի պայմաններում», - գրում է թերթի խմբագիրը:

Անկումային տրամադրություններ ամանորի նախօրեին

«Հայոց Աշխարհ»-ը գրում է, որ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն այս օրերին շուկայում ուսումնասիրություններ է իրականացրել եւ մի շարք ապրանքների թանկացման դեպքեր է հայտնաբերել:

Կազմակեպության նախագահ Բաբկեն Պիպոյանը թերթի հետ զրույցում նշում է, որ մասնավորապես թանկացել են միսը, ձուն, ընդեղենը, գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Ընդ որում՝ թանկացումները երկրորդային շուկայում են, որտեղ արդեն տնտեսավարողը ապրանքներն իրացնում է սպառողներին, իսկ մատակարարման առաջնային շուկայում արտադրողներն ու ֆերմերները իրացման կետերի սեփականատերերին ապրանքը տալիս են նույն գնով, ինչ ամիսներ առաջ.

«Օրինակ՝ տավարի միսը մթերվում է նույն գնով, ինչ նախկինում, այդ շուկայում գնային էական փոփոխություններ դեռեւս չկան, մթերումն իրականացվում է կովի մսի համար 2200-2300 դրամով, իսկ ցուլի մսի համար՝ 2500-2600 դրամով:

Բայց իրացման ցանցում գներն աճել են: Տնտեսավարողներն օգտվում են նրանից, որ նախատոնական օրերին ավելանում է փափուկ մսի պահանջարկը եւ բարձրացնում են դրա գինը: Այս տարին բացառություն չէ: Եթե նախկինում տավարի միսը հնարավոր էր գնել 4000-4500 դրամով, այսօր իրացման կետերում այն վաճառվում է 5000 դրամով: 10-20 տոկոս գնաճ է եղել»,-ասել է թերթի զրուցակիցը:

Վերելակների փոխարինման գործընթացի համար կպահանջվի շուրջ 2 տարի

«Փաստ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հարցեր է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի մեկնաբանությունները կապված Երևանի բյուջեի նախագծով նախատեսված քաղաքապետարանի գործողությունների առաջնահերթությունների և մոտեցումների հետ:

Ըստ թերթի՝ նա նշել էր. «Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ: Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու:

Եթե որևէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան մենք պլանավորել ենք, այդ միջոցները կան: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ Երևան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա: Այսօր աշխատանքներ ենք տանում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլև տարածաշրջանում որևէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել»:

Թերթը ստացել է իր հարցման պատասխանը, որում մասնավորաբար նշված է՝ մունիցիպալ պարտատոմսերը համայնքների կողմից թողարկվող պարտատոմսեր են, որոնք համայնքի լրացուցիչ նպատակներով լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման աղբյուր են հանդիսանում:

Դրանք ծառայում են որպես այլընտրանք վարկային միջոցներին: Դրանց տեղաբաշխումը իրականացվում է շուկայում՝ մասնագիտացված տեղաբաշխողների միջոցով: Այս պահին դեռևս քննարկման փուլում է, թե վերելակների փոխարինման գործընթացի ֆինանսավորման համար ինչպիսի եղանակ կընտրվի:

Ինչ վերաբերում է վերելակների փոխարինման գործընթացին ապա դրա մեկնարկից սկսած կպահանջվի շուրջ 2 տարի: Վերելակների փոխարինման առաջնահերթությունը որևէ սկզբունքով դեռևս որոշված չէ: Մայրաքաղաքում ներկայումս կա շուրջ 4200 վերելակ: Նախնական գնահատականներով, փոխարինման կարիք կունենա 3500–ը: Այս ցուցակները լրացուցիչ ճշգրտման կարիք կունենան վերելակների փոխարինման նախագծի մշակման ընթացքում:

Ինչ վերաբերում է վերելակների փոխարինման գործընթացին ապա դրա մեկնարկից սկսած կպահանջվի շուրջ 2 տարի: Վերելակների փոխարինման առաջնահերթությունը որևէ սկզբունքով դեռևս որոշված չէ: Մայրաքաղաքում ներկայումս կա շուրջ 4200 վերելակ:

Նախնական գնահատականներով, փոխարինման կարիք կունենա 3500–ը: Այս ցուցակները լրացուցիչ ճշգրտման կարիք կունենան վերելակների փոխարինման նախագծի մշակման ընթացքում: