ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանի անշարժ գույքն ու հաղորդակցուղիները՝ տեղեկատվական մեկ ամբողջական համակարգում
2018-12-27 10:51:49

Երևանի քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգը:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե կատարած այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կոմիտեում իրականացվող մայրաքաղաքին առնչվող մի շարք ծրագրերի: Մասնավորապես, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը քաղաքապետին է ներկայացրել Երևանի բազային երկրատեղեկատվական համակարգն ու կադաստրային գոտիավորման նախագիծը: Նշվել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացվող ծրագրերով հնարավորություն կստեղծվի մայրաքաղաքի անշարժ գույքի և ստորգետնյա ու վերգետնյա հաղորդակցուղիների մասին ունենալ ամբողջական տեղեկատվական համակարգ: Այս կերպ աշխատանքը գերատեսչությունների և կենսապահովման ոլորտի կառույցների համար առավել թափանցիկ, արդյունավետ և մատչելի կդառնա:

Դեռևս 2012 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Թբիլիսիում մասնակցել էր տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 5-րդ ամենամյա կոնֆերանսին ու մրցանակաբաշխությանը և երկու անվանակարգերում մրցանակների էր արժանացել՝ «ՏՏ հաջողված նորարարություն» եւ «Լավագույն տեղեկատվական ռեսուրս»: Նպատակ էր դրված քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց հետաքրքրող խնդիրների մասին անմիջապես քարտեզի վրա նշելով կետը՝ տեղեկություն, նկարներ, վիդեո նյութեր ստանալ: