ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի օդանավակայաններում հոկտեմբերին ուղևորահոսքն աճել է 14.2 տոկոսով
2018-11-03 12:31:31

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 264 924 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.2 տոկոսով:  Այս մասին տեղեկացնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 

2018թ. հոկտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13 տոկոսով: Եթե 2017թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 220 726 ուղևոր, ապա 2018թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 249 857 ուղևոր: 

2018 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 067 մարդ: 2017 թվականի նույն ամսվա  11 183 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 35 տոկոս:

 

Ուղևորների թիվը 2017թ.  հոկտեմբերին

Ուղևորների թիվը 2018թ.  հոկտեմբերին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

«Զվարթնոց»

220 726

249 857

 + 13 %

«Շիրակ»

11 183

15 067

 + 35 %

Ընդամենը

231 909

264 924

 + 14.2 %

 

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2 416 643 մարդ, որը 12.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: