ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բարեգործությունը մարդու բնական ձգտումն է
2018-12-27 13:00:29

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

«Գնիր մեր քայլը՝ փոփոխություն բերելով ինչ-որ մեկի կյանքում». արշավի հեղինակներ Սուրեն Կաժոյանն ու Նաիրա Մարգարյանը վաճառում են իրենց 131 հազար քայլը՝ յուրաքանչյուր քայլը 200 դրամով, որպեսզի իրականություն դարձնեն երեք նպատակ: Նրանք բարեգործական վազքն արդեն իրողություն է:

0:00
0:00

100 կմ կամ 13 ժամ ու 52 րոպե վազք. սա արդեն իրողություն է, այլ ոչ երազանք: Վայոց ձորի Ելփին գյուղից մինչև Երևան վազորդներ Նաիրա Մարգարյանն ու Սուրեն Կաժոյանն անցան՝ հանուն իրենց ընդհանուր երազանքի:

Առավոտյան 5:03 րոպեին դուրս են եկել մեկնարկային կետից ու երեկոյան 8:30-ի սահմաններում հասել Հանրապետության հրապարակ՝ ճանապարհին հաղթահարելով մի շարք դժվարություններ:

Սա գովազդ չէ, այլ իրական արշավ, որի հեղինակները շարունակում են վաճառել իրենց արդեն անցած 131 հազար քայլը, ամեն մեկը 200 դրամով:

Նաիրան ասում է՝ ֆիզիկական դժվարությունները հաղթահարելի են:

Բարեգործությունը, նվիրելն ու երջանկացնելը Ամանորի ու Սուրբ Ծնունդի խորհրդանիշներն են դարձել: Ու զարմանալի չէ, որ հենց այս տոնական օրերին ենք ամենաշատը լսում բարեգործության մասին, տեսնում՝ ինչպես են մարդիկ ձեռք մեկնում բարին գործելու համար:

Մարդիկ հաճախ սխալ են թարգմանում բարեգործության իրական իմաստը և բարեգործություն են կատարում ոչ թե բարիք գործելու, այլ ուրիշի կյանքի վրա իրենց հեղինակությունը, իրենց կյանքը կառուցելու սկզբունքով, որը անընդունել է, ասում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Դա անընդունելի է` ոչ միայն մարդկանց համար, այլև՝ Աստծո, ասում է:

«Բարեգործությունը մարդու բնական ձգտումն է, որը մարդու էությունն է կազմում, որովհետև Աստված, երբ ստեղծեց աշխարհը, արարչագործության մեջ ամեն ինչը բարիով էր և ամեն օրը բարի էր և ստեղծագործության ամեն պահը բարի էր: Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ և բարեգործությունը աստվածանմանությունն է»:

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի համար վազորդները հերոսներ են: Ոչ թե խնդրում են գումար, այլ վաճառում են գաղափար, բարեգործության մասին ոչ թե խոսում են, այլ գործ անում՝ տեսանելի ու իրական:

«Երկու մարդ ջանք է թափում և ընդամենն ասում՝ գնի՛ր իմ քայլը: Ազատ է յուրաքանչյուրն իր ընտրության մեջ: Ես չեմ ուզում, որ մեր խաթեր գնեն թեկուզ մեկ քայլ, այլ գնեն հանուն գաղափարի»:

Բարեգործական վազքն արդեն իրողություն է, բայց դրամահավաքն այսքանով չի ավարտվել: Մինչ այս պահը հավաքվել է մոտավորապես 2000 ամերիկյան դոլար: «Indiegogo» կայքում մեկնարկած դրամահավաքը կշարունակվի մինչև 2019 առաջին մի քանի օրը: