ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞ր քաղաքական ուժին են սատարելու ազգային փոքրամասնությունները
2018-11-03 16:47:58

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձում են կողմնորոշվել նաեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները: Օրինակ, եզդիական համայնքի երիդասարդական կազմակերպություններից մեկը՝ Երտասարդ եզդիների ասոցիացիան, շրջայցեր է կազմակերպում եզդիաբնակ համայնքներ՝ հասկանալու համար համայնքի ընդհանուր տրամադրվածությունը: Եզրահանգման մասին այսօր բարձրաձայնել է տվյալ կազմակերպության նախագահ Սաիդ Ավդալյանը: Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանի խոսքով, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հին ԸՕ-ով, ազգային փոքրամասնություններին այլ բան չի մնում, քան ակնհայտորեն առավելություն ունեցող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժին սատարելը: Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու:  

Հեղափոխության օրերին եզդիական համայնքն անմասն չի մնացել եւ ակտիվորեն մասնակցել է գործընթացներին՝ հավատալով, որ բարեփոխումները շատ բան կփոխեն նաեւ Հայաստանում ապրող եզդիների կյանքում: Այս մասին շեշտեց Երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը: Նրա փոխանցմամբ՝ տարբեր հաշվարկներով Հայաստանում շուրջ 35 հազար անդամ ունեցող եզդիական համայնք կա: Աասաց, որ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ իրենք շրջայցեր են կազմակերպում եզդիաբնակ բնակավայրեր՝ հասկանալու համար, թե համայնքն ինչպիսի՞ տրամադրվածություն ունի եւ ո՞ր քաղաքական ուժին է սատարելու:         

Երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահը միաժամանակ նշեց, որ եզդիական համայնքը չէր ցանկանա, որպեսզի ապագա խորհրդարանում լինեն եզդիական համայնքի այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր, նրա ձեւակերպմամբ, նախորդ իշխանությունների համար ձայներ են հավաքել:

Սաիդ Ավդալյանն ասաց, որ իրենց հանդիպումներում իրենք գույքագրել են նաեւ եզդիական համայնքում առկա խնդիրները, որոնք նույնն են, ինչ հայկական գյուղերի եւ Հայաստանի այլ փոքրամասնությունների առջեւ ծառացած խնդիրներն են: Եզդիական համայնքն արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայն տալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ հավատում է, որ այդ խնդիրները շատ ավելի արդյունավետ եւ արագ լուծում կունենան:


Ազգային այլ փոքրամասնությունների հետ քննարկումներ արտահերթ ընտրությունների հետ կապված իրենք չեն անցկացրել: Ասիդ Ավդալյանն ասաց, որ հարցը քննարկել են միայն համայնքի ներսում՝ խոսելով նաեւ այն մասին, թե ինչ թեկնածուներ են առաջադրելու իրենց կողմից՝ որպես ազգային փոքրամասնություն:

Այս առումով մեզ հետ զրույցում բավականին հետաքրքիր դիտարկում արեց Հայաստանի «Խայադթա» ասորական միությունների ֆեդերացիայի  եւ Ասորական «Աշուր» երիտասարդական կենտրոնի ղեկավար Իրինա Գասպարյանը: Թեկնածուների կուսակցական ցուցակներում ասորական համայնքից ներկայացուցիչներ ընդգրկելու մասին խոսելիս՝ նա նկատեց, որ ընտրություններն անցկացվելու են հին ԸՕ-ով, ապա հավելեց.     

Հետեւաբար, ասորական համայնքի ներկայացուցչի գնահատմամբ, ազգային փոքրամասնություններն իրենց  աջակցությունը կցուցաբերեն, թերեւս, ելնելով հենց այդ իրողությունից: Այսինքն՝ ազգային փոքրամասնություններին, տվյալ դեպքում՝ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում այլ բան չի մնում, քան ակնհայտորեն առավելություն ունեցող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժին սատարելը:          

0:00
0:00