ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օդանավակայանների զարգացման ծրագիրը հաստատված է
2018-12-27 16:00:11

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում  Հայաստանում ակտիվացել  է թռիչքներն ու ուղևորահոսքը:  Գործադիրն այսօր հաստատել է «Զվարթնոց » միջազգայի ն և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների զարգացման  ծրագիրը: Օդանավակայանները կարդիկանացվեն, կներգրավվեն նոր թռիչքներ:

 

0:00
0:00

Առաջիկա տարիներին Հայաստանի երկու՝ «Զվարթնոց» միջազգայի ն և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում  արդիականացման աշխատանքներ կիրականացվեն: Սա՝ 2018-2022 թթ նախանշված  մաստեր պլանով: Փաստաթղթի անվանումից ի դեպ, կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար  Արայիկ Հարությունյանը դժգոհ է.

«Օտար, ոչ բարեհունչ եզրույթը՝ մաստեր պլանը, ճիշտ կլինի փոխարինել հայերեն եզրույթով՝ օրինակ, գլխավոր ծրագիր: Կարծում եմ բարեհունչ չի կառավարության փաստաթղթում նման եզրույթ օգտագործել»:


Մինչ կառավարության փաստաթուղթը  անվանական մասով բարեհունչ կդառնա, այս ընթացքում կտեղադրվի լուսաազդանշանային համակարգ, վազքուղին կվերանորոգվի:
Եթե ուղևորահոսքը ավելանա, ապա կմեծանա ուղևորների նստեցման հատվածը։ Սա նախագծի հիմնավորման համաձայն, հնարավորություն կտա մի քանի ինքնաթիռների միաժամանակ թռիչք ու վայրէջք կատարել Սրանք ներդրումների ոչ ամբողջական հատվածն են:

«Նախատեսվում է կատարել շուրջ 38.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում»,- ասում է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Արշակյանի տեղեկացմամբ, բարեփոխումներ կիրականացվեն նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանում:

«Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում նախատեսվում է իրականացնել կառամատույցների վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո նշված  կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ Էյր բաս Ա-320 և Բոինգ Բ757-200 օդանավերի շահագործման համար»:


Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար,  Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը երկու օդանավակայանների միջև մրցակցության բարձրացման կողմնակից է: Օրինակն էլ ունի՝ Թբիլիսիի ու Քութայիսի  օդանավակայանները:

«Դիտարկումը կարևոր էր»,- արձագանքեց  տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: 2016-2017թթ Գյումրում օդանավակայանում ուղևորահոսքը ավելացել է շուրջ 8 անգամ:

«Հնարավորություն է տրվել, որպեսզի լոուքոսթեր ընկերություններին, մասնավորապես ռուսական մի ընկերության իրականացնել ուղևորափոխադրումներ, հենց Գյումրու օդանավակայանից»:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով, Գյումրու Շիրակ Օդանավակայանում թռքիչներն ակտիվացնելու ուղղությամբ իրենք նույնպես աշխատում են:

Արդեն մի քանի տարի է, ինչ այստեղ թռիքներ իրականցնելիս հանվել է 10 հազար դրամ տուրքը: Մասնագետները կարծում են, որ սա նույնպես ակտիվացրեց  թռիքչները Գյումրու Շիրակ օդանավակայանից: