ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել
2018-07-26 07:17:43
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել իր լիազորությունները, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին. նա այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականին` 5 տարի ժամկետով։ Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։ Նոր Սահմանադրությամբ ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ: