ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մայրաքաղաքում ձյուն է. այսօր տեղումներ են սպասվում բոլոր շրջաններում
2018-12-28 10:39:56

Այսօր բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կնվազի 8-10 աստիճանով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհները:

Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Արագածի և Եղվարդի տարածաշրջաններում, Աբովյան-Չարենցավան, Վեդի-Արարատ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում և Ամասիայի տարածաշրջանում բուք է:

Առաջիկա 4 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: