ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմավիրը` ամանորյա նոր հանդերձանքով
2018-12-26 18:40:31

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Արմավիր քաղաքում ամանորյա միջոցառում,ների համար մեծ գումարներ չեն պահանջվել, այն համեմատաբար կրճատվել է: Նոր տոնածառ ձեռք չեն բերել, նախկին տոնածառի չաձերն են մեծացրել, կենտրոնական փողոցի զարդարանքն է փոխվել, հինը տեղափոխվել քաղաքի երկու մուտքն ազդարարող փողոցներ: Կիսով չափ կրճատվել է հրավառության ծախսը:

0:00
0:00

Ամանորյա տոնակատարություններին ընդառաջ Արմավիր քաղաքը նույնպես  տոնական նոր հանդերձանքի մեջ է: Քաղաքի կենտրոնական փողոցում փոխվել են լուսային կախովի զարդերը, նորն է ձեռք բերվել, փոխվել է նաև տոնածառը: Սա նոր տրամադրություն ու շունչ է հաղորդում քաղաքացիներին, ուրախացել են հատկապես երեխաները.


«
Սիրուն է, ինձ շատ է դուր գալիս»

«Այս  տարվան ավելի սիրուն է, որովհետև անցած տարիներին սովորական եղևնիների ճյուղերով էր զարդարված»։

«Մեզ շատ է դուր գալիս փողոցների զարդարանքը, կախված փաթիլները»:


Տոնածառի ու զարդարանքի համար մեծ գումարներ չեն պահանջվել, նախկին տոնածառի կմախքն է օգտագործվել, սակայն ավելի է բարձրացվել և տեղադրվել շատրվանի կենտրոնում՝ շուրջը ստեղծելով  ձմեռային հեքիաթ:

Արմավիր քաղաքի զբոսայգին նույնպես տոնական տեսք է ստացել: Զզբոսայգում է գտնվում սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին և քաղաքացիների մի մասը տարեմուտը դիմավորում է եկեղեցում, մասնակցում նռնօրհնեքին: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի նախաձեռնությամբ տոնական տեսք են ստացել Արմավիրի քաղաքի մուտքի Արարատյան  և Բաղրամյանն փողոցները:

«Այս երկու փողոցները տոնական տեսք են ստացել նախորդ տարվա կենտրոնական փողոցի կախովի լուսային զարդերի միջոցով: Կիսով չափ զարդարվել է նաև Երևանյան փողոցը, մասնակի, քանի որ այդ փողոցում զուգահեռ, հանդիպակաց էլեկտրասյուներ չկան: Հաջորդ տարում այդ բացը կլրացնենք»: 


Ամանորի գիշերը տոնական միջոցառումների համար նույնպես մեծ գումարներ չեն ծախսվի, հրավիրվել է դիջեյ, կլինի երաժշտություն ու հրավառություն:

Կիսով չափ կրճատել նաև հրավառության ծախսը: Նախորդ տարում հրավառությունն արժեցել է 1 մլն դրամ: Իսկ մինչ այդ  Արմավիրի մշակույթի տանն արդեն կազմակերպվում են ամանորյա հանդեսներ, տարբեր միջոցառումներ: Արմավիրի մշակույթի տան տնօրեն Նախշուն Նազարեթյանը բոլորին հրավիրում է ամանորյա ներկայացումներին, միասին ուրախանալու և բարձր տրամադրությամբ դիմավորելու նոր տարին:

«Եկեք միասին ուրախանանք ու նոր տարում մաղթենք խաղաղություն մեր սահմաններին, բարի ծառայություն մեր զինվորներին, իսկ մեր ժողովրդին՝ բարգավաճում»:


Նոր տարվա գիշերվա հրաշքներին սպասում են երեխաները, նրանք արդեն  նամակներ են գրել ձմեռ պապիկին

«Ես բոքսի 2 ձեռնոց ու տանձիկ եմ ուզել, ես՝ ֆուտբոլի գնդակ, ես՝ համակարգիչ ու անվաչմուշկ, ես՝ձյուն»:


Ձյան գալուն բոլորն են սպասում, երեխաներն ասում են՝ նոր տարին առանց ձյան տխուր է: