ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանից Կաղանդ պապը՝ Բեյրութի օդանավակայանում
2018-12-28 12:07:52

Բեյրույթի միջազգային օդանավակայանում վերջին շաբաթվա միակ չվերթով Հայաստանից ժամանած ինքնաթիռը մեր հայրենակիցները դիմավորել են հայկական երգուպարով: Վայրէջքից հետո օդանավից իջնել է Կաղանդ պապը: Նա բոլոր ներկաներին բաժանել է հայկական արտադրության անուշեղեն:

Աննախընթաց այս իրադարձության հովանավորն է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը:

Կաղանդի առիթով ստեղծված այս տոնական հատուկ մթնոլորտը, «Ազդակ»-ի փոխանցմամբ մեծ խանդավառություն է առաջացրել ուղևորների շրջանում, նրանք մոտեցել ու մասնակից են դարձել ուրախությանը եւ նկարվել են պարող խմբի հետ: Այս մթնոլորտն իր գագաթնակետին է հասել Կաղանդ պապի ժամանումով, վերջինս միացել է պարախմբին ու ավելի խանդավառել մթնոլորտը: