ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են պահանջում փողոցային առեւտրուր անողները
2019-01-08 14:57:50

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Քաղաքային իշխանությունը պատրաստվում է հունվարի 1-ից խստացնել  փողոցային առևտրի հանդեպ մոտեցումը: Ավագանու երեք խմբակցությունները կարծում են, որ պետք է գործի փողոցային առևտուրն արգելող օրենքը, իսկ դրանով օրվա հաց վաստակողներն ակնկալում են  բարենպաստ լուծումներ:

0:00
0:00

Փողոցային առևտուրն Ամանորից առաջ և հետո շարունակվում է: Ամանորից առաջ հատկապես Երեւանի կենտրոնական փողոցներում կարելի էր հանդիպել ամանորյա զարդարանքներից մինչև մթերք ու ներքնաշոր վաճառողների:

Պատկերը դեռևս փոքր ինչ մեղմ, սակայն հետտոնական օրերին էլ է նկատվում:

Պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք և ծաղիկ. փողոցային առևտուրն արգելող օրենքով միայն այս ապրանքներն են թույլատրվում փողոցում վաճառել:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք կա, սակայն չի գործում՝ ասում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:  Հատկապես մայրաքաղաքի կենտրոնում փողոցային առևտուրը հասել է բավականաչափ վատ և հակասանիտարական վիճակի և սրան գումարած էլ փչացնում է քաղաքի տեսքը, ասում է Դավիթ Խաժակյանը:

«Մենք կարծում ենք, որ  պետք է նաև նախատեսվեն առանձնացված նոր վայրեր տնտեսվարողների կամ այն անձանց համար, որոնք իրականացնում են այդ առևտուրը: Եվ այդ վայրերը լինեն քաղաքապետարանի կողմից  սահմանված»: 

Խնդիրը պետք է լինի ոստիկանության ու քաղաքապետարանի խոշորացույցում, սակայն ոչ մի կառույց տեղից չի շարժվում և բարձիթողի իրավիճակ է՝ ասում է ավագանու ընդդիմադիր անդամը:  
ԲՀԿ խմբակցության նախագահ Արման Աբովյանի խոսքով՝ այս հարցում պետք է գտնել  ոսկե միջինը: Անհրաժեշտ է Երևանը մաքրել  ոչ պատշաճ առևտրից և նման առևտրով զբաղվողների համար ստեղծել պատշաճ պայմաններ
:


«
Եղանակներ կան: Մենք առաջին ու վերջին քաղաքը չենք աշխարհում, ով առնչվել է այդ խնդրի հետ և գտել են որոշակի լուծումներ: Կարծում եմ, որ կոնսուլտացիաների  և բանակցությունների պարագայում մենք կկարողանանք այդ հարցի լուծումը տալ պատշաճ կերպով»:  

Ակնհայտ է, որ եղած տեղերը չեն բավարարում և նոր լուծումներ են պետք: Իսկ  դրան զուգահեռ պետք է խստացվի փողոցային առևտուրը: Խստացումը պետք է կատարվի օրենքով սահմանված դրույթներով՝ ասում է Դավիթ Խաժակյանը:


Նոր քաղաքային իշխանության դիրքորոշումն  այս
հարցում չէր տարբերվում  ավագանու անդամների դիտարկումներից: Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ վերահսկում են փողոցները: Հասկանում են, որ մարդիկ այդ ճանապարհով են լուծում հանապազօրյա հացը, սակայն պետք է պահպանվի օրենքը:

«Հունվարի մեկից սկսած շատ ավելի խիստ է լինելու: Ոստիկանության և քաղաքապետարանի ուժերի միջոցով ինչ-որ հնարավոր է արվելու է»:

Ինչպե՞ս կլուծվի փողոցում առևտուր անողների ճակատագիրը, քաղաքային իշխանությունը դեռևս փնտրում է խնդրի լուծման ճանապարհներ, սակայն այս եղանակով հացի խնդիր լուծողները  պահանջում են իրենց  ապահովել բարվոք պայմաններով: