ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է
2018-12-29 10:31:50

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է՝ տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Արագած
ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց  են: