ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
2019-ի տնտեսական ակնկալիքները
2019-01-05 16:00:55

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2018-ի սկզբին  քչերն էին մտածում, որ Հայաստանում տարին կսկսեն մի վարչապետով (Կարեն Կարապետյան), հինգ օր կլինի մեկ այլ վարչապետ՝ (Սերժ  Սարգսյան) ու տարին կավարտեն  բոլորովին այլ քաղաքական ուժի ներկայացուցչի՝  Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելով:  

0:00
0:00

Հետաքրքիր ու ակնկալիքներով լի տարի:  2018 թվականի գարնանը  Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններն իրենց անմիջական  ազդեցությունն ունեցան նաև տնտեսական կյանքի վրա:

Այն, ինչ գրանցվեց 2018-ին, սպասելի էր՝ ասում է Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ամփոփելով  տնտեսական 2018 թվականը։

Այս կառավարությունն էլ, ինչպես նախկինը, ներառական տնտեսական աճի մասին հաճախ է խոսում: Խոսում են նաև տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին:        

Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրներից մեկը մենաշնորհներն են: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի   կառավարման  ու գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նույնպես նկատում է՝ մրցակցային դաշտում խնդիրներն ակնհայտ են:

Ընդհանուր տնտեսական ցուցանիշերը դեռ կամփոփվեն: Այս պահին հայտնի են առաջին տասնմեկ ամիսների արդյունքները:  2017-ի նոյեմբերի համեմատ 5 տոկոս տնտեսական անկում է գրանցվել:

Սա՝ հիմնականում հանքարդյունաբերության ու մասնավորապես 2018-ի սզբին փակված Թեղուտի գործարանի պատճառով: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը դեռ հստակ թվեր չի ասում, թե տարին կոնկրետ որքա ՞ ն տնտեսական աճով կփակենք։

2019-ից  ակնկալիքները մեծ են: