ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ ակնկալել անցումային արդարադատությունից
2019-01-04 14:50:55

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հեղափոխությունից հետո ամենաշատ շրջանառվող հասկացություններից մեկը անցումային արդարադատությունն է: Շատերն են խոսում դրա ներդրման անհրաժեշտության մասին, բայց շատերի համար էլ  հստակ չէ՝ ինչ է այն ենթադրում, արդյոք գալիս է փոխարինելու դատարաններին, երբ է դրա ներդրումը անհարաժեշտություն դառնում:

0:00
0:00

Դոկտոր Ուիլյամ Շեյբասը քրեական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների հեղինակավոր  փորձագետ է, 2 հայտնի համալսարանների պրոֆեսոր: Գլխավորել է ՄԱԿ-ի Գազայի հակամարտության և Սիերա Լեոնեի արդարադատության ու հաշտեցման հանձնաժողովը: Վերջերս ժամանել էր Երևան` անցումային արդարադատությանը վերաբերող քննարկումներին մասնագիտական խորհրդատվությամբ օգնելու:

Ասում է՝ մեր երկրում մի քանի անգամ եղել է, բայց քննարկման թեմաները վերաբերել են անցյալին,  մասնավորապես  Ցեղասպանություն հետ կապված իրավական խնդիրներին: Այս անգամ ապագայից ենք խոսելու՝ ասում է պրոֆեսորը և միանգամից տալիս անցումային արդարադատության ամենապարզ սահմանումը. այն սահամագիծ է անցյալի և ապագայի միջև:

«Այն վերաբերում է անցյալին, որը թողնվում  է ապագայի գծից այն կողմ: Ամենակարևոր հարցը՝ որտեղ է քաշվելու այդ գիծը: Սա փոխզիջումների ու որոշումների բարդ համակարգ է: Պետք է նժարներին դնել հակադիր շահեր և հավասարակշռել դրանք: Մի կողմից տուժողների իրավունքերի մի կողմից՝ մյուս կողմից ավելի լայն արժեքներ, ապագան փոխել»,- ասում է փորձագետը:

Անցումային արդարադատություն տերմինը աշխարհում օգտագործում են վերջին 25 տարիներին:  Այն տարբեր համատեքստերի համար է կիրառվել  ու ամեն դեպքում տարբեր բովանդակություն ստացել: Այսօր մասնագետները խոսում են  Հարավաֆրիկյան հանրապետության, Հարավային Ամերիկայի, արևելյան Եվրոպայի երկրնեում անցումային արդարադատության մոդելների մասին:

Դրանք տարբեր մոդելներ են, ընդհանուրը նույն իրավիճակն է՝ նոր իշխանությունները  պետք է անդրադառնան նախկինների առաջացացրած խնդիրներին և պետք է գտնեն լուծումներ՝ որտեղ է քաշվելու գիծը ու ինչ պայմաններով:

Կարևոր է զտումը՝ ասում է փորձագետը, բացատրելով, այլ է խնդիրը, երբ խոսքը ծանր հանցագործությունների ու դրանք կատարողների մասին է: Կարևոր է, սակայն, ուշադրություն դարձնել այն մարդկանց, ովքեր կասկած ունեն՝ կհասնեն իրենց թե ոչ: Նրանց պետք է չվախեցնել՝ ասում է:

Փորձագետի խոսքով ՝ զգույշ մոտեցում է անհարժեշտ նաև դատավորների նկատմամբ: Խոսքը նախկին իշխանությունների ժամանակ գործած դատական համակարգի մասին է: Չափազանց կտրուկ մոտեցումը կարող է վտանգավոր լինել:

Մինչ փորձագետն առաջարկում է հատկապես զգույշ լինել դատավորների նկատմամբ, դատավորները հորդորում են զգուշորնե խոսել անցումային արդարադատության մասին ընդհանրապես:  Այդ կարծիքիքն է օրինակ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավոր փաստարկը դատական վիճակագրությունն է:

Թե անցումային արադարադատության ինչ մոդել ենք ուզում ներդնել Հայաստանում ու ինչ ենք ակնկալում, առայժմ շատ հստակ չէ:  Հարցերի պատասխաններն ըստ ամենայնի պետք է ակնկալել նոր կառավարության ծրագրից:

Այն խորհրդարան կներկայացվի ԱԺ առաջին նստարշրջանի օրերին՝ վարչապետի նշանակումից և նոր կաբիների ձևավորումից հետո: