ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են համատեղ ռազմավարական ծրագրեր
2018-12-29 11:43:05

Նախագահ Բակո Սահակյանը երեկ երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:

Բակո Սահակյանի Նիկոլ Պաշինյանի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 13-ին: Քննարկվել էին հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր