ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու Արցախի նախագահն այցելել են առաջնագիծ
2018-11-05 10:00:32

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել են ԱՀ արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակզմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցել են ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցության խորացումը: