ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանի հայկական հուշարձանների խնդրիը օրենսդրական լուծման կարիք ունի
2018-11-05 17:15:33

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վրաստանի հայկական հուշարձանների խնդրիը նախ և առաջ օրենսդրական լուծման կարիք ունի: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասում է, որ թեմի առջև ծառացած ամենկարևոր խնդիրը հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելն է:

Վրաստանի հայկական մշակութային ժառանգության, մասնավորապես հուշարձաններին առնչվող խնդիրների շուրջ սրբազան հոր հետ զրույցի մանրամասները`  ռեպորտաժում:

Խորհրդայնացումից առաջ Վրաստանում գործել է շուրջ 455 հայկական եկեղեցի ու մատուռ, խորհրդային տարիների՝ ընդամենը չորս գործող հայկական եկեղեցիների թիվը վերջին երեսուն տարիների ընթացքում կարողացել ենք հասցնել շուրջ վաթսունի:

Բոլորն էլ այսօր ապահով ձեռքերում են, քանի որ գտնվում են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի խնամքի տակ»,-ասում է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու հավելում.« Ցավոք, Վրաստանի ինչպես գործող, այնպես էլ չգործող հայկական եկեղեցիները իրավաբանորեն չեն պատկանում Վիրահայոց թեմին»:  Սրբազան հոր մեկնաբանմամբ՝ Վրաստանում այսօր ցավոտ է հատկապես խոնարհված եկեղեցիների խնդիրը:


Պետության կողմից Վրաստանի հուշարձանների պահպանության գործակալությանը տրվող միջոցներով կրոնական փոքրամասնությունների սրբավայրերը չեն վերանորոգվում: 2014 թավականին ընդունված որոշման համաձայն ավանդական կրոնական համայնքներին տրվում է խորհրդային տարիներին պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, ինչը , սակայն, չի բավարարում վերոնշյալ խնդիրների լուծմանը: Վրաստանի հայկական հուշարձանների խնդիրները լուծելու համար թեմը ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում դրանք տեղափոխել իրավական հարթություն: Այս պահին իրավական դաշտում է, օրինակ, Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու խնդիրը:

Ոչ միայն հայկական, այլև Վրաստանի մյուս ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության խնդիրն, ըստ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, պետք է լուծվի օրենսդրական ճանապարհով, ինչն էլ ակնկալում են վրաց իշխանություններից:

Վերոնշյալ խնդիրները լուծելու բարդ գործընթացներում Վիրահայոց թեմը, ինչպես նշվեց, նպատակահարմար չի համարում Հայաստանի, մասնավորապես Հայաստանի կառավարության ակտիվ ներգրավվածությունը, այդուհանդերձ ակնկալելով վերջինի առնվազն ակտիվ հետաքրքությունը, ինչպես ամենատարբեր երկրներում, այնպես էլ Վրաստանում հայկական մշակությաին ժառանգության պահպանման հարցերում, ինչը ենթադրում է նյութական և բարոյական աջակցություն:

0:00
0:00