ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեդիագրագիտության շաբաթ՝ Հայաստանի դպրոցներում
2018-11-05 17:52:13

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մի ամբողջ աշխատանքային շաբաթ՝ նոյեմբերի 5-9-ը, Հայաստանի դպրոցներում կանցկացվեն մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր։  

Նախաձեռնությունը Մեդիա  նախաձեռնությունների կենտրոնինն է՝ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:

Կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով մեդիագրագիտության շաբաթ անցակցվում է աշխարհի տարբեր երկրներում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ:

Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների ամբողջությունն է:

Մեդիագրագիտությանշաբաթը Հայաստանի դպրոցներում  նորություն չէ, առաջին տարին չէ, որ անցկացվում է, ասում է Մեդիանախաձեռնությունների կենտրոնի Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը: Բայց այս տարին տարբերվում է:

Գրել, կարդալ, հաշվել կարողանալը այսօր չի նշանակում լինել գրագետ, ասում է կրթական փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Ժամանակները փոխվել են, գրագետ լինելու չափանիշերը՝ ևս:

«Մեդիագրագիտություն»-ը տանել դպրոց անհարժեշտություն է, բայց ոչ առանձին առարկայի տեսքով, փորձագետի կարծիքն է:

Կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված «Մեդիագրագիտություն» ձեռնարկ կա: Ձեռնարկի նյութերի և թեմաների հիման վրա դասեր են անցկացվում:

Մեդիագրագիտության հարցը կարևորում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, հորդորում՝ ակտիվ անցկացնել Մեդիագրագիտության շաբաթը:

Մեդիագրագիտությունն անհրաժշետ է և մեդիա արտադրանք ստեղծողներին, և այն սպառողներին՝ ասում է մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանը, նշում նաև, թե ովքեր են պատասխանատու մեդիագրագիտության համար:

Առաջիկա 5 օրերի ընթացքում կանցկացվեն մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր։ Դրանք նախատեսված են ավագ դպրոցի և միջին դպրոցի բարձր դասարանների համար:

0:00
0:00