ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ձմեռային արձակուրդը չի երկարաձգվում
2019-01-05 11:45:17

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հերքել է համացանցում տարածվող տեղեկությունը, որ ձմեռային արձակուրդը երկարաձգվում է: Նա Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ դա տեղեկատվական աղբ է, սակայն չէր անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանար այս տեղեկության իսկության մասին։

Հարությունյանը հորդորել է տեղեկություններ ստանալու համար օգտվել Կրթության եւ գիտության նախարարության կայքից՝ Edu.am, նախարարության կամ իր ֆեյսբուքյան էջերից։

3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդը կտեւի մինչեւ հունվարի 8-ը: 1-ին եւ 2-րդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչեւ հունվարի 20-ը ներառյալ:

Գրառմանն անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ կառավարությունը գտնվում է արձակուրդում և դեռևս նիստ չի հրավիրվել, հետևաբար ես չէի կարող նման հայտարարություն անել։ Արսեն Թորոսյանը քաղաքացիներին կոչ է արել հանգիստ լինել և չմատնվել խուճապի: