ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ստեփանակերտի եւ Գյումրու երիտասարդների լավատեսության գաղտնիքը
2019-01-05 17:00:27

Իզաբել Սահակյան
«Ռադիոլուր»-ի համար

Երկրի ներքին և արտաքին իրավիճակից և քաղաքական զարգացումներից  անկախ՝ միշտ եղել են, կան ու կլինեն լավատես մարդիկ:
Նրանց երկար փնտրել պետք չէ: Նրանք  մեր կողքին են, ապրում և ստեղծագործում են Հայաստանում: Ռադիոլուրը Արցախում եւ Գյումրիում գտել է իր նման լավատես երիտասարդների ու գտել Նրանց լավատեսության գաղտնիքը։


0:00
0:00

 
Բլոգեր, երգիչ և պարզապես ակտիվ  երիտասարդ  Ժոկա Ալեքսանյանը, որն ավելի հայտնի է Ջորջ անունով, ծնվել և ապրում է Արցախում: Վերջին 5 տարիներին էլ  «Արցախի ձայներ» խմբի անբաժան մասն է:

«Ամբողջ աշխարհում փորձում ենք ապացուցել, որ Արցախը մի փոքր հրաշք տեղ է, որտեղ կան բազմաթիվ տաղանդավոր մարդիկ»:

Ժոկան զբաղվում է նաև լուսանկարչությամբ:


«Երբեք չեմ անում ինչ որ աշխատանքներ, որոնք չեմ հավանում կամ նկարում մարդկանց, որոնք ինձ չեն ոգեշնչում: Միշտ փորձում եմ անել այնպես, որ չհոգնեմ աշխատանքիցս»:

Ժոկայի խոսքով՝  ուսումը կշարունակի և հետագայում էլ  կզբաղվի  հենց օպերատորական աշխատանքով:

«Ապագայում ինձ տեսնում եմ որպես տեսահոլովակների կամ կարճամետրաժ ֆիլմերի օպերատոր, բայց ոչ` ռեժիսոր»:
  
Քանի որ լուսանկարչական աշխատանքները հիմնականում Երևանում է անում, իսկ «Արցախի ձայներ» խումբը հաճախ է շրջագայում, ավարտական դասարանում սովորելը մի փոքր դժվար է. շատ է բացակայում:
 
«Բայց դա չի խանգարում, որ ազատ ժամանակը ծախսեմ սովորելու համար, քննություններս հանձնեմ և ինձ չհեռացնեն դպրոցից»:

Իսկ ինչպե՞ս կարող են զվարճանալ և հանգստանալ երիտասարդներն Արցախում. Ժոկան վստահեցնում է՝ Ստեփանակերտում զվարճանքի և հանգստի վայր գտնելը շատ հեշտ է:

«Ստեփանակերտը շատ փոքր քաղաք է և բոլորը ճանաչում են իրար, բայց չէի ասի, որ Ստեփանակերտը հետամնաց քաղաք է: Այստեղ շատ տեղեր կան հանգստանալու: Երբեք չեմ բողոքել, որ ապրում եմ Ստեփանակերտում, այլ հակառակը՝ միշտ հպարտացել եմ դրանով»:


«Գյումրու մարդիկ»  բլոգի համահիմնադիր Գրետա Մովսիսյանի ժամանցն էլ Գյումրիի հին և նոր փողոցներով շրջելն է և ֆիլմերի՝ արդեն ավանդույթ դարձած   քննարկումները  ընկերների հետ: Գյումրեցի երիտասարդների  համար սա ժամանցի ամենօրյա տարբերակ է:

«Եթե առաջ որոշում էինք, որ պետք է հավաքվենք ինչ որ մեկի տանը, վերանայենք և քննարկենք այն, ապա այժմ դա ինքնըստինքյան է ստացվում»:

Գրետան ծնվել և մեծացել է Գյումրիում: Արդեն մի քանի տարի է աշխատում է Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված «Թվային Նուռ» ընկերությունում։ Վեբ-դիզայներ է:

 
Աշխատանքի  մասին խոսում է ոգեւորված. 
«Հետաքրքիր և պահանջված լինելուց բացի այն հնարավորություն է տալիս անընդհատ աշխատել, զարգանալ և կրթվել, առաջացած մտքերը  դարձնել հանրային և կիրառելի բազմաթիվ օգտատերերի համար»:

Գրետան զբաղվում է նաև կամավորությամբ: Դեռ մեկ տարի առաջ նա  «Visit Gyumri»  ծրագրի ակտիվ մասնակիցներից մեկն էր:

«Կազմակերպել էինք մի միջոցառում, որի նպատակն էր հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, որոնք երբևէ չեն եղել Գյումրիում, բայց շատ են լսել Գյումրիի և գյումրեցու մասին, մեկ օրով իրենց զգալ որպես գյումրեցի»:

Մի քանի տարուց սեփական բիզնես ունենալու գաղափարն է շահագրգռում 26-ամյա աղջկան ապրել և ստեղծագործել Գյումրիում: