ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞րն է «ԵԼՔ» դաշինքի պառակտման պատճառը
2018-11-05 18:04:15

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Քաղաքական դաշտում այսօր  արձանագրվեց հերթական  ապահարզանը: Ազդարավեց, որ «Լույս» դաշինքն այլևս  գոյություն չունի:  Այս միավորումը ձևավորել  էին «Ելք» դաշինքի մաս կազմող խորհրդարանական երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, Երևանի ավագանու ընտրություններից առաջ: Խորհրդարանական ընտրությունների նախօրեին նրանք  հայտարարում են, որ առաջիկա ընտրություններին կմասնակցեն որպես առանձին ուժեր:

Դաշինքում ընդգրկած  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյաննէլ իր ֆեյսբուքի էջում գրառմամբ է ներողություն խնդրել «Լույս» դաշինքի փլուզման համար:

Մեջբերում եմ՝«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա. «Մնացածը առաջիկայում...»,-խոստացել էր Սարգսյանը :


Որքանով
են ճիշտ մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, որ էդմոն Մարուքյանն առաջարկել է  Արամ Սարգսյանին հանդես գալ  «Լուսավոր Հայաստանի» ցուցակով, ինչին  Սարգսյանը չի համաձայնել. հարցին Մարուքյանը հստակ չպատասխանեց, նշեց միայն, որ քննարկումներ են եղել, իրենց խորհուրդը այլ մոտեցում է  ցուցաբերել, «Հանրպետություն» կուսակցությանը՝ այլ: Իսկ որ դաշտում է իրեն տեսնում «Լուսավոր Հայաստանը»՝  ընդդիմությա՞ն , թե՞ իշխանության: Պարզվում է, որ այս հարցը պետք է որոշի ժողովուրդը:

Մարուքյանը 90 տոկոսով վստահ է, որ լինելու են երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանումՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ասում է, որ «Լույս» դաշինքի մասնատումն ամենավատ ընտրությունն էր այս փուլում:

Ի  դեպ, դաշինքի փլուզմանը նախորդել էր  մեկ այլ ուշագրավ իրադարձություն՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել էր «Լուսավոր Հայաստանի» շարքերը լքելու և «Քաղաքացիական պայմանագրին» միանալու մասին:

0:00
0:00