ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ Առաքելական եկեղեցում այսօր ննջեցյալների հիշատակության օր է
2019-01-07 10:28:37

Հայ Առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այսօր՝ հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները և աղոթում նրանց հոգիների համար:

Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ մատուցվեց` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվեց նաեւ Ջրօրհնեքի կարգ: Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ: