ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վիճարկվում են համաներման մասին օրենքի դրույթներ․ Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան
2019-01-08 10:43:53

ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը և կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինիս կողմից դեռևս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը: Արդյունքում, թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ դատարանները հնարավորություն չեն ունենում կիրառել համաներում և անձին ազատել պատժից: Այսինքն, վերջնական դատական ակտի բացակայության պայմաններում և նույն հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը մի դեպքում կարող է ամբողջությամբ ազատվել պատժից, իսկ մեկ այլ դեպքում՝ նշանակված պատժաչափը համաներման արդյունքում կրճատվել,

Ըստ այդմ, Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ արձանագրելով, որ նշվածն առաջացնում է օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի խախտում, ինչպես նաև հակասում է Սահմանադրության՝ որոշակիության, հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար օրենքներով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու, հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին: Դիմումում նշված հետևություններն ամրապնդված են միջազգային չափանիշների վերլուծությամբ:

Համաներման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի նոյեմբերի 6-ին: «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է նոյեմբերի 1-ի նիստում։