ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հեռախոսազրույց՝ ՀՀ ԱԽ եւ Ղազախստանի ԱԽ քարտուղարի միջեւ
2019-01-08 15:00:37

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:

ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:

Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:

Երկու երկրների ԱԽ քարտուղարներն կարևորել են բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Հունվարի 6-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում: Նրանք պահանջել են, որ հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ անկողմնակալ հետաքննություն վարվի:

Դանակահարության հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երեքը վիրավորվել են:

Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձեբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:

23-ամյա երիտասարդի սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչեցվում: Կարծիք կա, որ Կարագանդայում հակահայկական «ինքնաբուխ» ցուցերի հետևում կանգնած են ղազախական քաղաքական համակարգի կոնկրետ ուժեր ու ադրբեջանական լոբբին: