ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է Հայաստանում
2019-01-08 18:08:20

«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է Հայաստանում:

«Ուրախալի է, որ Նասիմայի հետ մեր ամուսնությունը պաշտոնապես գրանցեցինք Երեւանում: Շնորհակալություն բոլորին, որ այս օրը մեր կողքին եղաք»,- թվիթերի իր էջում գրել է Թոմ Կաթինան՝ հրապարակելով նկարներ:
 

Ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան մեկնել է Սուդան, փրկել հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական բժիշկը պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում:

Իր ցուցաբերած անձնվիրության համար էլ արժանացել է «Ավրորա» մրցանակին:

Իրեն նվիրաբերած գումարով կարողացել է օգնել 3 կազմակեպությունների, որոնք մարդասիրական ծրագրեր են իրականացնում: