ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նորակոչիկներին կթույլատրվի բջջային հեռախոս ունենալ
2019-01-08 17:40:47

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկել է  ձմեռային զորակոչը: ՊՆ -ն  «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը  շարունակվում են: 72 հոգի ցանկություն է հայտնել «Ես եմ» և 90-ից  ավել «Պատիվ ունեմ» ծրագրերով ծառայություն իրականցնել:

ՀՀ ԶՈւ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյաը լրագևրողներին ասել որ  կենտրոնական հավաքակայանում զորակոչիկներին ընդունելիս առաջնահերթ ուշադրություն են դարձնում նրանց առողջական վիճակին, քանի որ դրանից կախված՝ կարող են նշանակել սահմանափակումով ծառայության կամ հետաձգել ծառայությունը՝ բուժման համար տարկետում տալով։

0:00
0:00

Կենտրոնական զինվորական հավաքակայանից մեկնարկում է  ձմեռային զորակոչը: Մինչ նորակոչիկները կմասնակցեն վիճակահանությանը  ու պարզ կլինի,  թե որ զորամասում են նրանք ծառայելու, հավաքակայանի բակում խորհուրդներ է տալիս Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:  

2019թ. ձմեռային զորակոչի գլխավոր նորամուծությունը.  նորակոչիկներն այսուհետ կարող են իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ, որը, սակայն, չի ունենա տեսա-լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն, վերահսկողությունն էլ իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը։


Գլխավոր
շտաբի պետն ասում է, որ  առանձնահատուկ ուշադրություն դարձնում են տեղափոխման ընթացքում անվտանգության կանոնների պահպանմանը, որ բոլորին անվտանգ տեղ հասցնեն: Ու հենց այս համատեքստում լրագրողները հարցնում է՝ արդյո՞ք ավտո պարկը նոր մեքենաներով համալրվելու է.

«Իհարկե, մենք հետևություններ անում ենք յուրաքանչյուր ցավալի դեպքից, ավելի խստացվել են քննությունները կամ ստուգման որակը, բացի այդ վերապատրաստումը, որ մենք ասում ենք, կոշտ պահանջներ ենք ներկայացրել զորամասերի, որ ավելի ուշադրություն դարձնեն՝ նման խնդիրներ չլինելու համար»:

Այս տարի եւս զորակոչիկներին ապահովում են նույն կոշիկներով, ինչ նախորդ տարիներին:

 «Նոր կոշիկներն արդեն պահեստավորման, ընդունման փուլում են, ավարտելուց հետո կհատկացվեն զորամասերին նոր տեսակի կոշիկներ: Ներքնաշորերն արդեն փոխվել են, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք, կլինի փոփոխություն բուն համազգեստի կտորի հետ կապված:  Վերջին չորս տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են երկու հազարից ավել նոր մեքենաներով, դրան զուգընթաց հանվում են այն բոլոր մեքենաները, որոնք իրենց դարը ապրել են տարիքային, կամ անսարքության առումով մոտակա շրջանում ևս նախատեսվում է այդ գործընթացը շարունակել»:


Անցած տարի վարչապետ
Նիկոլ Փաշինյանը բոլորին հորդորել էր այլևս ծանրոցներ  չուղարկել զորամասեր ՝ մասնավորպես հիգենիայի պարագաներով, առաջին անհրաժեշտության իրերով։ Լրագրողները նկատում են՝ ավանդույթը դեռևս շարունակվում է: Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշեց, որ իրենք պարզապես չեն  կարող ծնողներին արգելել:

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն էլ ներկայացնում է այն հիվանդությունների ցանկը,  որն այս տարի ավելի շատ է հայտնաբերվել նորակոչիկների մոտ:  

Զորակոչվողների շրջանում ամենահաճախ հանդիպող հիվանդությունները սրտանոթային ու ալերգիկ հիվանդություններն են, լուրջ աճ կա նաև մաշկային ու պարբերական հիվանդությունների դեպքում։

Ու թերևս բոլոր զորակոչերի ժամանակ հնչող հարցը՝ պաշտոնյաների որդիներ այս  զորակոչին զորակոչվել են բանակ: Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը չի տարանջատում՝ զորակոչիկը պաշտոնյայի որդի՞ է, թե՞ ոչ, և հետևաբար, վիճակագրություն չի կազմում, թե որ պաշտոնյայի որդին է ծառայել, որինը՝ ոչ՝ պատասխանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։