ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու․ Արթուր Մեսչյան
2018-11-06 12:13:34

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կարծում է, որ մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից մեկը ապօրինի շինարարությունն ու հողազավթումներն են:

Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանն ասաց, որ քաղաքի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիրները լուծելի են, ուղղակի ժամանակ է պետք:

«Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ: «Երևաննախագծի» և այլ պատկան մարմինների հետ ես ուզում եմ ծրագիր մշակել, որով Երևանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ, և ես կունենամ որոշակի լծակներ»:

Արթուր Մեսչյանը կոչ արեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ապօրինի շինարարություն կատարել, չանել այդ քայլը:

«Այն գործիքակազմը, որ ես ունեմ, պետք է թույլ տա, որ ապօրինի շինարարությանը, հողազավթմանը վերջ դրվի»,-հավելեց գլխավոր ճարտարապետը:

0:00
0:00