ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի գործարարները ևս ցանկանում են մասնակցել Սիրիայի վերականգնմանը
2019-01-10 13:12:20

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել: Սիրիայի նախագահը դեկտեմբերի վերջին իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը, Հայաստանի գործարարներին՝ Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկումները ծավալվել են Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ: Գործարարները ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին: Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ Հայաստանի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը և երկրի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցությունը թույլ է տալիս, որ Հայաստանը լինի առաջատար երկրներից մեկը, որոնք արդար իրավունք ունեն մասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին:

Ռադիոլուրը զրուցել է սիրիահայ գործարար Սարգիս Գազանջյանի հետ, որը ներկա է գտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ հանդիպմանը։

0:00
0:00