ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իսպանիայում հայկական հանցավոր խումբ է ձերբակալվել
2019-01-10 18:18:12

Իսպանիայի իրավապահ մարմինները պայմանավորված խաղերի հետաքննության շրջանակներում ձերբակալել են 83 անձի, այդ 28 պրոֆեսիոնալ թենիսիստների։ Կասկածյալների մեջ է նաեւ հայկական հանցավոր խումբ՝ հայտնում է Եվրոպոլը։

Հետաքննությունն սկսվել է 2017 թվականին, երբ թենիստում կոռուպցիոն երեւույթների դեմ հանդես եկող Tennis Integrity Unit կազմակերպությունն ահազանգել էր պայմանավորված խաղերի անցկացման մասին։

Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ մարզիկների՝ ապահովելու իրենց համար ցանկալի արդյունքները եւ օգտագործել են հազարավոր քաղաքացիների անձնական տվյալները խաղադրույքներ անելիս։ Թենիսիստներից մեկը կամուրջ է եղել հայկական հանցավոր խմբի եւ ավելի մեծ հանցավոր ցանցի միջեւ։

Թենիսիստներին կաշառելուց հետո հենց հայկական խմբի անդամներն են խաղի ժամանակ հետեւել եւ վերահսկել, որպեսզի գրանցվի անհրաժեշտ արդյունքը, իսկ ցանցի մյուս անդամներին հրահանգել խաղադրույքներ անել ներպետական եւ միջազգային մակարդակով։

Անցկացված խուզարկությունների ընթացքում առգրավվել է 167 հազար եվրո, 1 ատրճանակ, ավելի քան 50 էլեկտրոնային սարք, բանկային քարտեր, 5 շքեղ ավտոմեքենա եւ գործին վերաբերող փաստաթղթեր։ Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում։