Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել
2018-11-06 14:10:47
Այսօր ժամը 8:25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 18-ամյա Արիստակես Էդուարդի Ազատյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի ռազմական գերատեսչությունը «կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», ասված է հաղորդագրությունում:
Ամենաընթերցվածը
2019-02-16 13:34:37
50 լուսանկար, մեկ հասցե, ծննդյան 60-ամյակի նվեր
2019-02-15 19:01:24
Համշենի քերականության առաջին դասագիրքն ու դրա կարեւորությունը
2019-02-16 18:37:04
«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 16.02.2019
2019-02-16 12:00:00
Նոր ֆիլմաշար՝ ռազմի դաշտում վիրավորված հայորդիների մասին
2019-02-15 13:30:54
Քշիշտոֆ Վարլիկովսկու ազատությունն ու կասկածները
ԾՐԱԳՐԵՐ