ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց
2018-11-06 14:46:19

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը համաներմամբ քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, հայտնել են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ 

Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։ Տվյալ գործով դատապարտվեց 14 մարդ, իսկ Շանթ Հարությունյանն այս գործով միակ մեղադրյալն էր, որ դեռ բանտում էր։ 

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը։

Համաներումը կտարածվի ընդհանուր առմամբ 6.5 հազար անձանց վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։