ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տիգրան Հեքեքյանը փլուզված պատի համար կդիմի դատարան
2019-01-12 14:28:36

Ալիսա Գեւորգյան
Ռադիոլուր

 

Այսօր Արամի 23 հասցեում`  «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի մոտ տեղի է ունեցել ակցիա։


Հունվարի 11-ի երեկոյան
փլուզվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը, որտեղ գործում էր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

 

Տեղի ունեցած փլուզումից հետո երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դիմել դատարան: Նա կարծում է, որ այս հարցում պատկան մարմինները պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը։

«Րոպեներ առաջ, պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,-ասված էր գրառման մեջ:

 

Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և մեկ դաշնամուր տեղափոխել անվտանգ հատված:

 

0:00
0:00